Նիկոլ Փաշինյանին հերթական ֆիասկոն է սպասվում

Իշխանությունը Սահմանադրական դատարանի հարցը լուծելու նոր տարբերակ է մտածել, որի հիմքում ՍԴ-ում յուրայինների պարզ մեծամասնություն ապահովելն ու ՍԴ դատարանի նախագահին պաշտոնանկ անելն է:

Սցենարը, որն այս անգամ մտածել են Նիկոլ Փաշինյանի իրավախորհրդատուները, այժմ փոխհամաձայնեցման է ներկայացված Վենետիկի հանձնաժողովում: Առաջարկը արդարադատության նախարարը նամակի տեսքով ուղարկել է Վենետիկ: Իշխանությունների այս անգամվա առաջարկը մինչ այդ նախապատրաստված սցենարի համեմատ 50/50 փոխզիջում է: Այդուամենայնիվ, նոր առաջարկի իրավական հիմքերը նույնպես շատ թույլ ու անհուսալի են: Ըստ նախատեսված սցենարի` ՍԴ անդամի կարգավիճակից զրկվելու են ներկայումս պաշտոնավարող այն դատավորները, որոնք աշխատում են 12 և ավելի տարի: Այս ճանապարհով իշխանությունը մտադիր է ՍԴ ներկա կազմից հեռացնել Ալվինա Գյուլումյանին, Հրանտ Նազարյանին և Ֆելիքս Թոխյանին, թեպետ տիկին Գյուլումյանի պարագայում 12 տարվա գործունեությունը վիճելի է, քանի որ նշանակվել է դեռ 1996 թվականից, պաշտոնավարել՝ մինչեւ 2003 թվականը, այուհետեւ ավելի քան 10 տարի աշխատել է Եվրոպական դատարանում` որպես ՀՀ ներկայացուցիչ, և միայն 2014-ից կրկին նշանակվել է ՍԴ անդամ: Այսինքն` 12 տարվա գործունեությունը նրա դեպքում վիճելի է:

Բայց սա էլ մի կողմ: Իշխանությունների հիմնավորումն այն է, որ նոր սահմանադրությամբ` Սահմանադրական դատարանի դատավորը պաշտոնավարում է 12 տարի, ՍԴ նախագահը և փոխնախագահը` 6 տարի: Ընդ որում, ՍԴ նախագահին ընտրում են ՍԴ դատավորները: Բայց այս կարգավորումը վերաբերում է այն դատավորներին, որոնք նշանակվել են նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո: Այդպիսի ընդամենը երկու դատավոր կա` Արման Դիլանյանը, որը պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից, և Վահե Գրիգորյանը, որը պաշտոնավարում է 2019 թ. հունիսի 18-ից: Մնացած դատավորները նշանակվել են հին սահմանադրության նորմերով, հետևաբար իրավունք ունեն պաշտոնավարել մինչև դատավորի թոշակային տարիքի լրանալը, որը ամրագրված է նաև գործող սահմանադրության անցումային դրույթներում:

Իշխանությունը ուզում է Սահմանադրության այս դրույթը չեղարկել, ընդ որում առանց հանրաքվեի` Ազգային ժողովի քվեարկությամբ, և այս հարցում ակնկալում է Վենետիկի աջակցությունը: Զուգահեռաբար փոխվում է նաև Հանրաքվեի մասին օրենքը, որպեսզի հնարավոր լինի արտակարգ դրության ավարտից հետո նախապես պլանավորված և կորոնավիրուսի համավարակի պատճառով չիրագործված հանրաքվեն չեղարկել:
Նման սցենարի պարագայում ՍԴ գործող կազմում կմնա 6 անձ՝ Աշոտ Խաչատրյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը ՍԴ դատավոր է նշանակվել 2018-ից: Այսինքն` այս տարբերակով իշխանությունը արդեն հաշտվել է այն մտքին, որ Հրայր Թովմասյանը առնվազն որպես ՍԴ դատավոր կշարունակի պաշտոնավարել: Իսկ եթե ՍԴ կազմում իշխանությունը կարողանա ներգրավել ևս երեք յուրայինների, ապա նրանք, միավորվելով հեղափոխությունից հետո նշանակված երկու դատավորների հետ, կկազմեն պարզ մեծամասնություն` /կդառնան 5 հոգի, իսկ ՍԴ կազմում 9 դատավոր կա/, որը բավարար է ՍԴ նոր նախագահ ընտրելու համար:

Ավելորդ է նշել, որ ՍԴ նոր նախագահն անպայման պետք է լինի յուրային և առավել վերահսկելի Նիկոլ Փաշինյանի համար: Բայց սա ընդամենը իշխանության սցենարն է, որը չի կարող իրագործվել այն պարզ պատճառով, որ հակասում է մարդու իրավունքի միջազգային նորմերին: Իրավաբանական ֆակուլտետի ցանկացած ուսանող գիտի, որ մարդու կարգավիճակը վատթարացնող և իրավունքները սահմանափոկող օրենքները հետադարձ ուժ չունեն: Այսինքն` եթե նշանակման ժամանակ ՍԴ դատավորն իրավունք է ունեցել պաշտոնավարել մինչև թոշակի տարիքի հասնելը, ապա նա այդ իրավունքը դրանից հետո կատարված սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների պատճառով չի կարող կորցնել: Հետևաբար, եթե իշխանությունը գնա նման քայլի, ապա պաշտոնանկ արված դատավորները կարող են շատ հանգիստ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և շահել:

Թերևս Սահմանադրական դատարանի հետ կապված` Նիկոլ Փաշինյանին հերթական ֆիասկոն է սպասվում, որից հետո նա վերջնականապես կհամոզվի սեփական իրավախորհդատուների մասնագիտական անկարողության հարցում:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 12825 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am