Հեղափոխական կոռուպցիա եւ հովանավորչություն, ում «կզոհաբերի» Փաշինյանը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը որոշել է հեռանալ զբացեղրած պաշտոնից: Նա արդեն պաշտոնից ազատման դիմում է գրել՝ նշելով, որ Հայաստանում լայն տարածում ունի ակադեմիական գրագողությունը, իսկ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ: <<Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։
2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև>>,- ազատման դիմում գրելուց հետո այս գրառումն էլ Ֆեյսբուքում էր տեղադրել:

Այս գրառումից մի քանի օր անց, հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը տղայական «ռազբորկայի» է կանչել Սմբատ Գոգյանին, որը համարձակվել էր ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիանա Գալոյանի հասցեին «թթու» խոսք ասել։ Թամրազյանը Գալոյանի մտերիմ ընկերն է, Գալոյանը նրա հովանավորչությամբ է հայտնվել ռեկտորի տեղապահի պաշտոնում: Թամրազյանը, ըստ մամուլի, «ատչյոտ» է պահանջել Գոգյանից։
Եւ, ահա, այս հայտարարություններից եւ հանդիպումից հետո ԱԱԾ-ն Թամրազյանին կանչել է հարցաքննության:

«Երեկ և այսօր ես կանչվել եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ զրույցի»,-խոստովանել է փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Փոխնախարարը չի հայտնել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ԱԱԾ։
Հարցին՝ արդյոք դա կապ ունի՞ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարության հետ, Թամրազյանը նշել է, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել:
Իրականությունն այն է, որ Թամրազյանն ԱԱԾ է կանչվել Գոգյանի գործով եւ, ըստ նախարարության հավաստի աղբյուրների, նա միակը չէ եւ շղթայական հարցաքննություն է տեղի ունենալու: Իրավապահները կհասնեն անգամ նախարար Արայիկ Հարությունյանին, ում մասին շատերն են կարծում, որ պատահաբար է հայտնվել իր պաշտոնում եւ չի տիրապետում իրավիճակին, ինչի հետեւանքով էլ հավակնոտ փոխնախարարների թուրը աջ ու ձախ կտրում է: Սակայն դա նախարարին չի ազատում պատասխանատվությունից եւ այն, որ Թամրազյանը հովանավորչություն է ստանձնել որոշակի մարդկանց մութ գործերն առաջ մղելու համար, արդեն իսկ նշանակում է, որ Հարությունյանն առնվազն հանցավոր անգործություն է դրսեւորել:

Մի կարեւոր դիտարկում. ԿԳՄՍ նախարարությունում հասունացող այս սկանդալի առանձնահատկությունը թերեւս նրանում է, որ խոսքը հեղափոխականների մասին է, ասել է թե՝ նրանք են հովանավորները, նրանք են կեղծարարները, ի վերջո, նրանք են գրագողերն ու պարտակողները: Չխախտելով անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ, այս պատմության մեջ կողմերից մեկը ստում է, կամ ԿԳՄՍ-ում է ամեն ինչ նորմալ, կամ Գոգյանն է ստում: Հետեւաբար առաջիկայում հանրությանը կտեսնի, թե հեղափոխականներից որ մեկն է կանգնելու վարչապետի դատաստանի առջեւ:

Անի Սահակյան

դիտվել է 1168 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am