Գերեզմանատանը հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի. ճանաչողներին խնդրում ենք դիմել քննչական բաժին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները: 2017թ. ապրիլի 29-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ 3-րդ գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Փորձաքննության կատարման ընթացքում փորձագետները գլխի ճակատային շրջանի, աջ և ձախ այտաթշային շրջանների, կզակի, արմնկային, քթի շրջաններում հայտնաբերել են քերծվածքներ, ինչպես նաև՝ արյունազեղումներ՝ գլխի փափուկ հյուսվածքների, ձախ ճակատային և հետին մակերեսի, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի մակերեսներին։ Դիակի ինքնությունը պարզելու համար նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։ Կից հրապարակում ենք հայտնաբերված դիակի լուսանկարները և խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որևէ տեղեկություն ունեն նրա վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Տղամարդն ունի սլավոնական արտաքին՝ սպիտակամաշկ է, աչքերը և մազերը բաց գույնի, հագին եղել է սև գույնի կիսասպորտային անդրավարտիք, սև գույնի բարակ փայլուն կտորից բաճկոն՝ կապիշոնով, մոխրագույն սվիտեր, սև գույնի սպորտային կոշիկներ, սև գույնի կտորից գլխարկ: Հայցում ենք տուժողի հարազատների և համաքաղաքացիների ներողամտությունը՝ վնասվածքների հետքեր արտացոլող լուսանկարի հրապարակման համար։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am