Միջպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդը չպետք է ղեկին լինի 8 ժամից ավելի.նախարար
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները չպետք է մեքենան վարեն 8 ժամից ավելի: «Այս ուղևորափոխադրումների շուրջ իրավիճակը սրվեց հատկապես Բեսլանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, երբ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը արտահերթ քննարկեց հարցը:Օրենքի փոփոխություններ ստացանք, ունեցանք նոր օրենք, որը սահմանում է՝ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն, անպայման, պետք է ունենան մի քանի վարորդ, ինչը սահմանափակում է վարորդի վարելու ժամանակը, 8 ժամից ավելի վարդորդն իրավունք չունի վարի մեքենան», - ասաց նախարարը և ընդգծեց՝ օրենքով կանոնակարգվում է նաև մեքենայի տեխնիկական վիճակը. «Բացի այդ, երթուղի դուրս գալուց առաջ վարորդն, անպայման, պետք է անցնի բժշկական քննություն»:
