Ցյուրիխում ընթացող «Չեսս Չելլենջ 2016» մրցաշարում կայացել են բլից պարտիաները, որոնց ընթացքում Լևոն Արոնյանը 3 պարտություն է կրել:
Հայ շախմատիստը զիջել է Անանդին, Կրամնիկին և Նակամուրային: Ոչ-ոքի է խաղացել Գիրիի հետ և հաղթել Շիրովին: Մրցաշարի 1-ին և 2-րդ շրջանի հանդիպումներից հետո վաստակած 5,5 միավորով Արոնյանը նախավերջին 5-րդ հորիզոնականում է:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Նակամուրան՝ 10,5 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Անանդը, ով զիջել է առաջատարին լրացուցիչ ցուցանիշներով: Երրորդ հորիզոնակնում՝ 9,5 միավորով Կրամնիկն է:
Չորրորդ հորիզոնականում Գիրին է, ով հավաքել է նույնքան միավոր, որքան Արոնյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա առաջ է անցել հայ շախմատիստից: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Շիրովը՝ 3,5 միավորով:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը