Պուտինն իր կողմն է քաշել արցախյան բանակցային սեղանը

Երեկ կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Նրանք մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: «ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը: Զրուցակիցները դիտարկեցին նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները», ասվում է ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Երեկ նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն է տեսակապի միջոցով հանդիպում է անցկացրել համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության ընթացիկ վիճակը, այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպման վայրն ու ժամկետը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Համանախագահներն, այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում են կազմակերպում: Նրանք այժմ կողմերի հետ քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը: Ըստ ամենայնի, նրանք հստակեցնում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման տեղն ու ժամկետները՝ համաճարակի թուլացումից հետո:

Երեկ, մինչ համանախագահները քննարկում էին այս հարցերը Մնացականյանի ու Մամեդյարովի հետ՝ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները: Ըստ ադրբեջանական գործակալությունների՝ Մամեդյարովն ու Մնացականյանը մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Մամեդյարովը Լավրովին է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր ավելի վաղ կայացած իր հեռակա հանդիպման մանրամասները:

Հայաստանի արտգործնախարարը Լավրովի հետ հեռախոսազրույց էր ունեցել անցած շաբաթ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել էին ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել էին ԼՂ խաղաղ գործընթացին: «Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին», ասվում էր ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Նկատենք, որ սա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն էր, առաջինը կայացել էր՝ մայիսի 6-ին, նույնպես որը նախաձեռնել էր ռուսական կողմը: Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ գործընթացի մասին:

Իսկ Լավրով-Մամեդյարով վերջին հեռախոսազրույցը երրորդն է երկու ամսում․ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան հակամարտությունը քննարկել են ապրիլի 13-ին, մայիսի 8-ին, մայիսի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցներում։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հաշվի առնելով ռուսական այս աննախադեպ ակտիվությունը, կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ակտիվորեն լծվել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հաջորդ փուլի կազմակերպմանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման անցկացմանը:

Այս ընթացքում Հայաստանից՝ Փաշինյանի ու Մնացականյանի մակարդակով Արցախի վերաբերյալ մի շարք հայտարարություններ են հնչել: Պաշտոնական Երևանը փորձեց ապացուցել, որ փուլային տարբերակ չի քննարկվում:

Հնչեցին նույնիսկ մի շարք կիսասպառնալիքներ՝ «լավ ենք անում, ինչ բանակցում ենք», «մենք գիտենք՝ ինչ ենք բանակցում»...

Հիմա կտեսնենք հաջորդ հանդիպմանը ռուսական և ադրբեջանական կողմերին՝ «լավ ենք անում»-ով՝ կկարողանա՞ն Փաշինյանն ու Մնացականյանը հայկական պահանջները սկզբունքների տեսքով ներառել տալ աշխատանքային փաստաթղթերում:

Պետք է հաշվի առնել, որ գործ ունենք ոչ միայն ադրբեջանական հերթական պահանջների ներկայացման ու հայկական կողմին ճնշումներ գործադրելու փորձերի հետ, այլ՝ նաև պաշտոնական Մոսկվայի կոնկրետ շահագրգիռ գործունեության հետ: Իսկ այդ ակտիվությունն, ինչպես կարելի է եզրակացնել, հենց այնպես չի լինում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5952 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am