Շռեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքարը
Երևանի ավագանու ընտրությունները հիշեցնում են Շռեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքար, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:«Ավագանու ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն, ես մի հատ ըսենց համեմատություն կանեի, դա ոնց որ լինի Շռեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև մի հատ ըսենց պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը: Այդ մուլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը չունի հաստատ, բացի փչացնելուց, նա ոչ մի ուրիշ լավ բան չի ստեղծում»,- ասաց նա:
Խոսելով Ծառուկյան դաշինքի մանդատների հետ կապված սկանդալի մանին՝ նշեց, որ Սերժ Սրագսյանին պետք է ԱԺ-ում ստեղծեր ավելի հուսալի մեծամասնություն՝ 2018-ին իր վերարտադրությունն ապահովելու համար և այն, ինչ կատարվեց Ծառուկյան դաշինքի մանդատների հետ, հենց այդ սցենարի մեջ է տեղավորվում:
