Հեղափոխության պաշտպանները դատի կտան Նիկոլ Փաշինյանին

Լուսանկարում պատկերվածները Նիկոլ Փաշինյանի  անմիջական քարոզչությամբ զբաղվող «Հեղափոխության պահապանները» խմբակի անդամներն են: Սա հենց այն խումբն է, որը 2019 թվականի հոկտեմբերի 5-ին խուլիգանական հարձակում էր կատարել Երևանի

Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա` ձվեր նետել ակումբի պատերի և դռան վրա, սպառնալիքներ հնչեցրել ակումբի նախագահի ու նրա ընտանիքի հասցեին, վիրավորական արտահայտություններ արել կայքի խմբագրության հասցեին: Կատարվածի տեսանյութը հասանելի է համացանցում: Դրանից հետո «Հայելի» ակումբը դիմել էր իրավապահներին, որպեսզի լրատվամիջոցի ակնհայտ ոտնձգության կատարված «Նիկոլի վկաները» պատժվեն: Ամիսներ շարունակ գործը քնեցնելուց հետո 2020 թվականի մայիսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, որոշում է կայացրել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի ունեցած հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Փաստորեն համացանցում առկա տեսանյութը, որտեղ հրոսակախումբը հայտարարում է, որ պատժել է և շարունակելու է պատժել «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանին, քննիչի համար բավարար հիմք չէ: Փաստորեն Հայաստանում մի խումբ ինքնահռչակ մարդիկ իրենց իրավունք են վերապահում պատժիչ գործողություն կատարել, այս մասին հայտարարում են հրապարակավ, ավելին` դա իրագործում են, և քննիչն այստեղ խնդիր չի տեսնում: Իսկ մենք տեսնում ենք, քանի որ հարձակում գործած անձինք Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ, ինչի մասին են վկայում համացանցում նրանց հրապարակած լուսանկարները:

Ցինիզմը հասել է այնտեղ, որ «Հեղափոխության պահապանները» Անժելա Թովմասյանին դատի են տվել` «5-րդ ալիքում» հարցազրույցի ժամանակ իրենց խուլիգան որակելու համար: Խմբակի անդամներից Հայկ Ստեփանյանը պահանջում է 500 հազար դրամ հատուցում, քանի որ կարծում է, թե բանդա, խուժան և խուլիգան արտահայտությունները զրպարտություն են, որ արվել է իրենց հասցեին: Թերևս եթե Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը չլիներ, որևէ մեկն այդպես էլ չէր կարևորի այս խմբակը ներկայացնողների հանրային գոյությունը: Բայց քանի որ մենք հիմա ունենք այն, ինչ որ ունենք, պետք է արձանագրենք, որ փաստորեն այս նրբազգացները խուլիգան բառից վիրավորվել են: Հավանաբար այդ բառը հակասում է իրենց պատկերացրած հեղափոխության աժեքներին, որի պահպանությամբ զբաղված են իրենք:
Եվ ուրեմն առաջարկում ենք ժամանակ չկորցնել ու առաջիկայում դատական գործ հարուցել նաև Նիկոլ Փաշինյանի դեմ` նրա օգտագործած բառամթերքի համար: Հատուկ հեղափոխության պահապանների համար ստորև ներկայացնում ենք Փաշինյանի կողմից առավել հաճախ օգտագործվող մի քանի արտահայտություններ, որոնք անմիջապես պետք է գրառել նոթատետրում և շտապել դատարան:

Եվ այսպես` «շնաբարո դուրսպրծուկ» «վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք արդեն պետք է վեշերը հավաքեն», «ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով, կծեփենք պատերին բառիս բուն իմաստով», «ծեփելու ենք պատերին», «Այդ մարդիկ մկան ծակին հազար շահի են տալու» «տներն ու դղյակները ձեռքներից առնելու ենք», «Ինչքան ուզում է՝ հիստերիա կապեն: Թավիշն այս առումով ավելի դաժան է», «Այսօր Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան: Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»», «Նույնիսկ լրատվամիջոցների 90 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, և հիմա բոլորը կատաղած են, որ առաջ ստացել են, հիմա չեն ստանում կամ վախվխելով են ստանում: Ով օգտվել է փոխվելու շանսից, կմնա, ով չարաշահել է թավիշը, դուրս կշպրտվի, և դա կադրային ջարդ չի լինի, դա իրենց տրված շանսից չօգտվելն է»:

Այս շարքն անվերջ կարելի է շարունակել, բայց հեղափոխությունը պաշտպանելու համար այսքանն էլ բավարար է` դատարան դիմելու և իրական արժեքային քննություն սկսելու համար` վստահ լինելով, որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ վիրավորվել են վարչապետի այս արտահայտություններից: Իսկ պահանջվող տուգանքի չափը հեղափոխության պաշտպանները թող իրենք որոշեն:

 

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 12116 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am