Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում։ Մենք դիմեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին (լուսանկարում), որը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այսօր առավոտյան Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա միայնակ ապրող թոշակառու էր։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով; Դատախազի տեղեկացմամբ, դեպքի կատարման ժամկետն ու հանգամանքները պարզվում են, ակտիվ օպերատիվ հետախուզական ու քննչական գործողություներ են տեղի ունենում։
aravot.am
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը