Երբ ապագա կառավարությունում տեղերը արդեն «բրոնյա» են արվել
«Հրապարակ»-ը գրում է.Կառավարության նիստի ամենաուրախ եւ դրայվոտ պահերը լինում են նիստից առաջ՝ ծխարանում։ Նիստում բոլորն առերեսվում են վարչապետի մուննաթներին՝ երկրի ծանր տնտեսական վիճակից բխող, եւ նիստերի դահլիճում նստում դժգույն, անժպիտ, դառը դեմքերով։ Իսկ երեկ, նիստից առաջ, կառավարության անդամները չափից դուրս ուրախ էին, ինչի վկայությունն է այս լուսանկարը։ Տպավորություն էր, թե երկրի համար շատ կարեւոր գործեր են արել՝ տնտեսական աճ են ապահովել, բանկային եւ առողջապահական համակարգն են կտրուկ բարելավել, օրինախախտ ոստիկաններին են հանել համազգեստի միջից ու դարձրել ավելի օրինապահ եւ այլն։ Բայց առավել հավանական է, որ ուղղակի իրենց տեղն են ապագա կառավարությունում «բրոնյա» արել եւ չեն կարողանում թաքցնել իրենց ուրախությունն այդ առնչությամբ։ Երեկ հատկապես երջանիկ էր երեւում Վովա Գասպարյանը, ում դեմքից ժպիտը չէր իջնում, եւ բոլորի հետ ակտիվ կատակներ էր անում։
