Որ ճանապարհով կհեռանա Փաշինյանը. Կան միջանկյալ «թեկնածուներ». ով կդառնա «ջոկեր»

«Իրատես» թերթը գրում է. «Ուղիները բազմաթիվ են, անկանխատեսելիության գործոնն էլ բազմապատկում է տարբերակները, այնուհանդերձ, հիմնականը երեքն են` արտահերթ ընտրություններ, հրաժարական, նոր վարչապետի ընտրություն խորհրդարանում:

Շատերն են այսօր պնդում` 2020-ը կավարտենք առանց Նիկոլի: Ազնիվ լինենք եւ արձանագրենք. քանդվող երկիրը, մահ սփռող կորոնավիրուսը, քայքայվող հոգիներն ու տնտեսությունը երբեք ու երբեք պատճառ չեն լինելու Նիկոլի հեռացման: Հայաստանյան իշխանափոխության օրինաչափությունը եզակի պատճառ է ունեցել` Արցախյան հարց։ Սովետից անկախացանք Արցախով, Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունը տվեց Արցախով, Արցախի պատճառով տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, Մարտի մեկը` նույնպես (երկար չբացատրեմ` պետք էր արյան մեջ թաթախել Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա վրա հնարավոր լիներ ճնշումներ գործադրել), թավշյա «հեղափոխությունը» նույնպես Արցախի պատճառով էր, որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանը համաձայներ Ղարաբաղի խնդրի առաջարկված «լուծմանը», կմնար վարչապետ:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում` իրեն բերել են Արցախի համար (ձրի պանիրն ու իշխանությունը թակարդում են լինում), իսկ Արցախ ասելով պետք է հասկանալ` կամ Ռուսաստանը վերջնականապես ոտքը պնդում է այս տարածաշրջանում` դառնալով միակ խաղացողը, կա՛մ ԱՄՆ-ը նրան դուրս է մղում տարածաշրջանից, Թուրքիային նշանակում արբիտր:

Ուր է հասել Փաշինյանը, որն արդեն կես տարի է դեֆակտո չունի իշխանություն. մեկընդմիշտ կորցրել է վերահսկողությունը բոլոր կարգի գործընթացների վրա։ Նրա միակ ռեսուրսը ռեպրեսիվ մեքենան կիրառելն էլ, ինչն այլեւս չի ստացվում, բայց քանի որ Արցախյան հարցում անորոշություն է, Փաշինյանն իներցիայով դեռ պտտվում է կրակե օղակում:

Ինչքան կարող է այս վիճակը շարունակվել: Համենայն դեպս, դատելով խորքային խաղացողների չերեւացող քայլերի կասկադից, երեւացողների վերադասավորումներից, կարելի է ասել` ամեն րոպե կարող է ֆորս-մաժոր լինել, եւ ներհայաստանյան խաղացողները փորձում են կորոնավիրուսի պայմաններում հնարավորինս պատրաստ լինել, որ Նիկոլը «չընկնի իրենց գլխին»:

Փակելով արցախյան թեման, ասենք, որ այն, ինչպես միշտ, կախված է Ռուսաստան-ԱՄՆ տանդեմի պայմանավորվածություններից, Ռուսաստանում այս պահին տեղի ունեցող զարգացումներից (շատերն են արդեն տեւական ժամանակ փորձում հասկանալ` ինչ տրանսֆորմացրայի է ենթարկվելու Ռուսաստանը կորոնավիրուսից հետո, նույնը պետք է ասել նաեւ ԱՄՆ-ի մասին, ուր Թրամփ-Օբամա-Բայդեն «ձեռնամարտը» բավականին հետաքրքիր տեսք է ստանում։ Կարծել, որ ամեն բան շատ արագ տեղի կունենա, բնականաբար, չարժե, սակայն Ռուսաստանում ընդունել են հեռահար քվեարկության նորմը, ինչը նշանակում է` Սահմանադրությունն առաջիկայում կդրվի քվեարկության, դա էլ իր հերթին նշանակելու է, որ Պուտինը կշարունակի պաշտոնավարել ու պաշտոնավարել, աշնանն էլ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են, այնպես որ, եթե ինչ-որ բան պետք է լինի, կլինի աշնանից ոչ շուտ:

Դառնալով Նիկոլի հեռացման երեք հիմնական «ուղիներին»` պետք չէ որեւէ մեկը ժխտել, բոլորն էլ կյանքի իրավունք ունեն, եւ սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե Նիկոլը ոչ մի գնով հրաժարական չի տա, եւ առավել հավանական են մյուս երկու սցենարները` վարչապետի փոփոխություն, արտահերթ ընտրություններ:

Ինչպես տեսնում եք` վարչապետի միջանկյալ թեկնածուները` Էդմոն Մարուքյան, Տիգրան Ավինյան, Արթուր Վանեցյան (ասում են սորոսականներից էլ «ոմն» Արման Բաբաջանյան), «կապել են կարմիր գոտին, հագել կոշիկները»` կանգնել: Առաջիկայում կանդրադառնանք նրանց բոլորի «լուսավոր» ու «անլույս» կողմերին, որպես խաղացողներ, հաշվելու` սցենարի նման զարգացման դեպքում ով կդառնա «ջոկեր»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, դա բարդ, սակայն առավել քաղաքական գործընթաց է, որովհետեւ հնարավոր չէ հին գինին նոր տիկերում լցնել, անմիջապես կպատռվի, ասել է` նոր վարչապետի ընտրությամբ «քայլոների» թիմը կմնա պառլամենտում, իսկ դա արդեն ոչ թե շախմատ, այլ «զիլինա» կլինի (արտահերթ խորհրդարանական ընտրությունների «լույս ու ստվերին» եւս առաջիկայում կանդրադառնանք):

Մինչ այդ արձանագրենք` չի բացառվում վերը նշված երեք սցենարների համակցումը. Նիկոլը հրաժարական է տալիս, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, որի առջեւ

պայման է դրվում` գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 2617 անգամ
Լրահոս
Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբը Китайская армия представила первое в мире микроволновое оружие, с помощью которого можно нарушить работу спутниковой группировки Starlink Трамп поговорил со Стармером по поводу передачи Британией острова Диего-Гарсия Маврикию Խոշոր վթար՝ Վարդանաշեն-Նորապատ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է «Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…». Գեղամ Մանուկյան Մահվան ելքով 85 ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի տիկնոջ անունից նամակ է հանձնվել ԵԽ մարդու իրավունքների հանձակատարին 1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների նկատմամբ «դատավճիռները» նաև Հայաստանի ապագայի համար են սպառնալիք Բաքուն ՀՀ իշխանության մեղսակցությամբ դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ ՀՅԴ Բյուրո Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են. Արցախի պետնախարար Արցախի ինքնորոշումը դիտարկվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն․ Դանիելյան Ինձ պետք ա, որ իմ երկիրը զարգանա. իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն, ոչ էլ իրավունք ունի պատգամավոր դառնալ. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. «Հայաքվե» Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ անունից նամակ է հանձնվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Ալիևը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը. Մասյացոտնի թեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am