Միջազգային սկանդալի ծանր բեռը. մաքսանենգության օղակը սեղմվում է

ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը: Ինչպես փոխանցում է EADaily-ն, հաստատված տեղեկությունների համաձայն՝ ուղեբեռը հայտնաբերվել է ճանապարհային ոստիկանության կողմից, որն ուղարկվել է փորձաքննության:

Աղբյուրի տվյալներով՝ Վորոնեժի օդանավակայանի մուտքի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին 3 մեծ բեռնատարներ էին սպասում, որոնք պետք է հետագայում ուղեբեռը հասցնեին Ստավրոպոլ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօրինական ուղեբեռը ժամանել է Հայաստանից մայիսի 9-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել:

Ծխախոտը տեղափոխել էր ԱԻՆ-ի ինքնաթիռը, որի թռիչքը մեկնարկել էր Երևանից և ըստ փաստաթղթերի՝ ուղևորվելիս էր եղել Աֆղանստան: Ուղեբեռն ընդհանուր առմամբ 40 տոննա էր կշռում: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս հարցին շատ հպանցիկ անդրադարձավ` նշելով, որ մաքսանենգ ծխախոտի հարցով զբաղվում են իրավապահները: «Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկիր, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդտեղ էլ իրավապահները պետք է պարզեն»,- նշել էր Փաշինյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությանը, թե
այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նա նշել էր. «Ինչ վերաբերում է կնոջս եղբոր հետ կապված դրվագին, տեղյակ եմ, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական գործընթաց, որի ընթացքում բոլորդ հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Բայց կա մի նրբություն, որը ես ուզում եմ նշել. այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում, ոչ մի չարաշահում թույլ չեն տվել»,- հայտարարել էր Փաշինյանը։

Փաշինյանի այս դիտարկումը հետաքրքիր է այնքանով, որ նա մի կողմից չի հերքում, ավելին` հաստատում է, որ Հայաստանից խոշոր խմբաքանակի մաքսանեգություն է կատարվել, մյուս կողմից էլ պնդում է, թե Հայաստանի համապատախան պետական կառույցը որևէ խախտում թույլ չի տվել: Եվ ահա նրա հայտարարությունից ընդամենը 2 օր անց ռուսական լրատվամիջոցները հայտնում են երկրորդ խոշոր խմքաքանակի մասին: Եվ եթե Կրասնոդարում առգրավված խմբաքանակի դեպքում կար պատճառաբանություն, թե այնտեղից ծխախոտը պետք է տեղափոխվեր Աֆղանստան, և Հայաստանը ընդամենը թույլ է տվել բեռնափոխադրում բոլոր կանոնակարգերով, ապա այժմ արդեն այդ պատճառաբանությունն այլևս չի փրկում: Վորոնեժ քաղաքի օդանավակայանից մի քանի բեռնատար ծխախոտը, ըստ հրապարակված տեղեկության, պետք է տարվեր Ստավրոպոլ, ինչը նշանակում է, որ ծխախոտը նախատեսված է եղել ռուսական շուկայի և ոչ թե Աֆղանստանի համար: Հիմա Հայաստանը ստիպված է բացատրություն տալ, թե ինչու է արտահանման փաստաթղթերում որպես ընդունող երկիր նշվել Աֆղանստանը և, որ ավելի հետաքրքիր է, ինչպես է պատահել, որ ծխախոտը մաքսազերծված չի եղել: Այս սխեմայով Հայաստանն ակամայից ներքաշվում է միջազգային մաքսանենգության ցանցի մեջ և Նիկոլ Փաշինյանի ասած` «մեղավորն արտահանողներն են» հիմնավորումը, եթե անգամ դա բացարձակ ճշմարտություն է, մեր պետությանը չի ազատում միջազգային սկանդալից:

Իսկ եթե իրադարձությունների շղթային նայում ենք ընդհանրական, ապա միանգամից նկատելի է, որ Փաշինյանի շուրջ ռուսական շրջանակների օղակը հետզհետե սեղմվում է: Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ այս պահին գործնական համագործակցություն գրեթե չկա: Հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ ՖԲ ուղիղ եթերում կհայտարարեր, որ տեղի ունեցածը սովորական հանցագործություն է, որի բացահայտման ուղղությամբ հայ և ռուս իրավապահները համագործակցում են, և ինքն անձամբ է այս թեմայով զրուցել Մոսկվայի հետ: Նման հայտարարություն չկա: Ավելին` անգամ Մայիսի 9-ին ավանդական Երևան- Մոսկվա պաշտոնական հեռախոսազրույց տեղի չի ունեցել, փոխարենը ռուսական ԶԼՄ-ներում սկանդալային տեղեկություններ հայտնվեցին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ: Փաշինյանի խոսնակը հերքել է` նշելով, որ այդ լուրերը սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ: Թերևս պետք է հասկանալ, թե որոնք են այդ քաղաքական նպատակները: Ամեն դեպքում, այդ նպատակները չեն բխում Նիկոլ Փաշինյանի շահերից:


Հայկ  Դավթյան

դիտվել է 8416 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am