Շռեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի հետ պայքար է. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին
«Մենք պարտվել ենք մի խաղ, մի ճակատամարտ, էն էլ կարգին չենք պարտվել, երբ որ խաղը հավասար չի, դատավորը ծախված է, ոտքին կանդալներ են հագցրել, ստիպում են խաղալ, նման խաղում պարտվելը ոչ ամոթ է, ոչ անպատվաբեր, մենք մեր կռիվը տվեցինք ու շարունակելու ենք տալ։ ՀԱԿ-ի մուտքը ԱԺ փոխեց քաղաքական մթնոլորտը, ԱԺ մտավ հակամարտության, պայքարի ոգին, լուրջ քաղաքական գործընթացների ոգին »,-ԱԺ ճեպզրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Լևոն Զուրաբյանին Երևանի ավագանու ընտրությունները մուտֆիլմեր են հիշեցնում: «Շռեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի հետ պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում, այդ մուկլտիպլիկատորը դիսնեյի տաղանդը հաստատ չունի: Բացի փչացնելուց, նա լավ բան չի ստեղծում», - ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ զարմացած չէ՝ լրագրողներն իրեն ավագանու ընտրություններից հարց չեն ուղղում, քանի որ այստեղ, ըստ էության, խոսելու ոչինչ չկա:
