ԴԱԻՇ-ի գրոհայիններն Սիրիայում օգտագործում են ռուսական էլեկտրոնիկայով զենքեր
«Կոմմերսանտ»-ը հայտնում է,որ ԴԱԻՇ և «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները կիրառում են դիպուկահար հրացաններ, որոնց ամրացված է ռուսական ձեռնարկություններում արտադրված գիշերային տեսանելիության համար էլեկտրոնիկա,սակայն հայտնի չէ, թե ինչ կերպ են դրանք հայտնվել մարտական գործողությունների գոտում: Բացահայտումն իրականացրել են սիրիացի փորձագետները, որոնք հետազոտել են ոչնչացված ահաբեկիչների զենքերը: Ահաբեկիչները կիրառում են նաև ամերիկյան Remington MSR, ավստրիական Steyr Mannlicher SSG 08 հրացաններ,ասել է փորձագետը: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերոնշյալ հրացանների հետ կիրառվում են ամենաժամանակակից նշանառություններ, որոնք ներկայում արտադրվում են միայն ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Տարբերակններից մեկի համաձայն՝ ռուսական արտադրության էլեկտրոնիկան Սիրիա կարող էր հասնել երրորդ երկրների միջոցով, որոնցում գիշերային տեսանելիության նշանառությունները պաշտոնապես մատակարարվում են Ռուսաստանից:
