Արտակարգ ռեժիմն օգտագործում են` խայտառակություններ սղցնելու համար

Արտակարգ դրությունը շատ հրաշալի հնարավորություն է` իշխանության համար արագացված ռեժիմով սղցնելով առաջ տանել այն ծրագրերը, որոնք սովորական պայմաններում հանրային դժգոհության մեծ ալիք կարող էին բարձրացնել:

Սահմանադրական հանրաքվեն Ազգային ժողովի քվեարկությամբ փոխելուց բացի` Փաշինյնանն ու իր թիմը արտակարգ դրության այս օրերին վավերացրին նաև «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Լանզարոտի կոնվենցիա: Այս փաստաթղթին դեմ էր արտահայտվել Հայ առաքելական եկեղեցին, հասարակության տարբեր շերտեր, այն համարում են անընդունելի, քանի որ պարունակում է խնդրահարույց մի շարք դրույթներ: Այս փատաթղթերի վավերացմամբ` Հայաստանը ստանձնում է միջազգային պարտավորություն մշակելու սեռական դաստիարակության կրթական ծրագիր, ինչն ամրագրված է փաստաթղթի 6-րդ հոդվածով: Իսկ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված է, որ կարող են լինել նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող` միասեռական երեխաներ: Փաստացի իրավական դաշտ է մտցվում «սեռական կողմնորոշում» տերմինն ու դրան հարակից հասկացությունները, որոնք ուսուցանվելու են դպրոցում որպես սեռական դաստիարակության ծրագրեր, և ըստ այդմ պետք է մշակվի համապատասխան կրթական ծրագիր:

Այսինքն` Հայաստանը պարտավորված է լինելու նաև ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումն ընտրելու իրավունքը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կոնվենցիայի հիմնական խութերից մեկը սեռական դաստիարակության չափորոշիչներն են: Ենթադրվում է, որ դրանք պետք է համապատասխան լինեն Առողջապահության համաշխարհային կազմապերպության կողմից հրապարակված «Երեխաների սեռական դաստիարակության չափորոշիչներ» փաստաթղթով սահմանված նորմերին: Այստեղ յուրաքանչյուր տարիքի երեխաների համար առանձնացված են թեմաներ, որոնց համար պետք է կրթական ծրագրեր մշակվեն։ Օրինակ` 4-6 տարեկան երեխաների համար նշվում է են հետևյալ հասկացությունները` մարմնի բոլոր մասերի ուսումնասիրություն, սեռական տարբեր կողմնորոշումներ, սեռական հաճույքներ, նույն սեռի նկատմամբ սեր և ընկերություն, նույնասեռ հարաբերություններ, բռնություն, բոլոր տիպի հարաբերությունները համարվում են նորմալ և այլն։ 9-12 տարեկանների համար նախանշվում են հետևյալ թեմաները` հղիության նախանշաններ, չպաշտպանված սեքսի վտանգները, անցանկալի հղիություն, օրգազմ, նույնասեռ անձանց միջև սեր և ընկերություն, սեռական բռնության տեսակներ, սեռական իրավունքներ և այլն։

Իսկ արդեն 12-15 տարեկանների համար նախատեսվում են դասեր` հակաբեղմնավորիչների, անցանկալի հղիության, նույնասեռ հարաբերությունների, անպտղություն, գենդերային նույնականացան, սեռական կողմնորոշման և սեռավարակների մասին: 15 –ից բարձրերի համար թեմաներն ավելի բազմազան են` սկսած
նույնասեռ զույգերի հղիությունից մինչև բիզնես-սեքս, մարմնավաճառություն, միասեռականություն, բիսեքսուալություն և այլն։ Կոնվենցիան վավերացրած իշխանություններն իրենց քայլը հիմնավորում են` երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու կարևորմամբ: Իսկ ով է ասել, որ վերը թվարկած թեմաների դասավանդումը սեռական այլասերման քարոզ չէ, և ինչ երաշխիք, որ այս թեմաների դասավանդումը ավելի չի նպաստի սեռական բռնության տարածմանը:
Ամենակարևորը` իշխանությունը բացարձակապես չի էլ մտահոգվել, որ Կոնվենցիայի պահանջները հայ հասարակության ավանդական ընկալումներրին և արժեքներին բոլորովին չեն համապատասխանում:

Մեր երկրի օրենսդրությունն առանց այս Կոնվենցիայի էլ ունի բավարար նորմեր` պաշտպանելու և դատապարտելու երեխաների հանդեպ սեռական բռնությունը: Իսկ ցանկացած քննարկում, եթե անգամ միտում ունի դատապարտել, որոշակի իմաստով քարոզչություն է: Վերջապես ինչ պարտադիր է, որ դպրոցական երեխան ամենայն մանրամասնությամբ իմանա, թե ինչ է բիսեքսուալությունը: Ինչ վերաբերում է սեռական բռնություններին, ապա նշենք, որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով քրեորեն պատժելի արարք է:

Հանուն արդարության նշենք նաև, որ Կոնվենցիան ՀՀ կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ առանց որևէ վերապահման։ Այդ ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի ստորագրման համար իրականացված ներպետական համաձայնեցման գործընթացում ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիք է ներկայացվել ժամանակի թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (05.10.2009թ.), և թե' Արդարադատության նախարարությունների (19.06.2010թ.) կողմից։ Թերևս պատահական չէ, որ Արդարադատության նախարարությունը օրերս հարկ էր համարել անկեղծ շնորհակալություն հայտնել նաև այդ օրերի Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին` Կոնվենցիայի վավերացման գործընթացի սկիզբը դնելու համար։ Բայց մյուս կողմից նախկին իշխանությունները 8 տարի շարունակ չեն վավերացրել այս կոնվենցիան, մինչդեռ հեղափոխական իշխանությունները երկու տարի էլ չդիմացան: Թերևս սրանով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում ստամբուլյան կոնվեցիայի վավերացման համար և երկրում հայտարարված արտակարգ ռեժիմն այս կարգի խայտառակությունները սղցնելու համար շատ հարմար ժամանակ են:

Հայկ Դավթյան

 Հ.Գ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց ասուլիսում խոսելով Լանզարոտի կոնվենցիայի մասին, նշել է, որ նպատակը մանկապղծության դեպքերը բացառելն է. «Այս ամենը նրա մասին է, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծել, որ ծնողները տեղեկացված լինեն, ուշադիր լինեն ու հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի, եթե սեռական ոտնձգությունների դեպքեր լինեն, նախ՝ երեխաները ճանաչեն այդ դեպքերը, երկրորդն էլ իրենց ծնողներին ասեն դրա մասին»,- ասել նա: Փաշինյանի կարծիքով` որպեսզի մանկապղծության խնդիրը վերացվի, թեման պիտի բաց լինի. «Մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ է կապված: Որովհետև այդ պոտենցիալ մանկապիղծներն 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ո՛չ երեխան կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ»:

 

դիտվել է 8935 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am