Երբ տեղում չեն իրավապահ մարմինները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Թվում է, թե շատ կարեւոր գործ է անում ՀՀԿ առաջնորդը, սակայն իրականում քննարկված հարցերը լուրջ տարակուսանքի տեղիք են տալիս: Իշխանությունները մտադիր են նախորդ տարվա դեկտեմբերին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբին առանձին կարգավիճակ տալ, բյուջեից ֆինանսավորել: «Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը եւ գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաեւ բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Իսկ ինչն է տարակուսելին. նախաձեռնությունը, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է դնում այն մարմիններին, որոնց գործառույթների մեջ է մտնում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի առանձին ստորաբաժանումներ ունեն, ու այս քայլով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ այդ կառույցները վատ են աշխատում: Իսկ եթե ստեղծվելիք նոր մարմնի գործառույթների մեջ մտնելու է միայն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական մեխանիզմների մշակումը, ապա այդպես էլ անհարմար վիճակում են հայտնվում ԱԺ-ն ու կառավարությունը. ի վերջո, օրենք գրելու գործառույթները Սահմանադրությամբ վերապահված են հենց այս երկու պետական մարմիններին: Ամեն դեպքում պետք է նկատենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարիներին հետեւողականորեն վարկաբեկել է պետական կառույցներն ու թուլացրել դրանք: Հերթական փորձը երեկ էր»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am