Նիկոլ Փաշինյանը սպասում է Վենետիկի «դաբրոյին»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նամակ է գրել Վենետիկի հանձնաժողովին` Հայաստանում Սահմանադրական ճգնաժամի շուրջ ելք գտնելու նպատակով:

Այս հարցում Հայաստանի իշխանություններն ակնկալում են Վենետիկի հանձնաժողովի մեթոդական և մասնագիտական աջակցությունը: Մամուլում տևական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, թե իշխանությունը վերջնականապես հրաժարվել է սահմանադրական հանրաքվեի գնալու մտադրությունից, որը կորոնավիրուսի պայմաններում ուղղակի անհնար է: Փոխարենը իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորների լիազորություններն Ազգային ժողովի միջոցով դադարեցնելու տարբերակը։ Թե ինչ է գրված Բադասյանի` Վենետիկ ուղարկված նամակում, պաշտոնապես հայտնի չէ: Սակայն դատելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումից` իշխանությունը հույս ունի, որ Վենետիկը կաջակցի ՍԴ նախագահին ու անցանկալի դատավորներին հեռացնել առանց հանրաքվեի` Ազգային ժողովի քվեարկությամբ: «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Սակայն մյուս կողմից մենք չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։

Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։ Այսպիսով, թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ, բայց այն, միևնույն է, հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի»,- գրել է Ռուբինյանը:

Ռուբինյանը ակամայից նաև բացահայտել է, որ արտակարգ դրության երկարաձգման պատճառներից մեկն էլ սահմանադրական հանրաքվեն է եղել: Ամեն դեպքում Ազգային ժողովի քվեարկությունը` ՍԴ ղեկավար կազմին փոխելու առումով, ավելի երաշխավորված տարբերակ է: Հանրաքվեի ելքը, ամեն դեպքում, դժվար կանխատեսելի է: Հիմա, փաստորեն, իշխանությունը ուզում է, կորոնավիրուսի համաճարակն օգտագործելով, համաժողովրդական հանրաքվեն փոխարինել Ազգային ժողովի քվեարկությամբ, բայց քանի որ դա Սահմանադրության կոպտագույն խախտում է ենթադրում, ուզում է նախապես ինքն իրեն ապահովագրել Վենետիկից ստացված գրությամբ:

 Իհարկե, շատ կարևոր է նաև, թե կոնկրետ ինչ է հարցրել Հայաստանի իշխանությունը Վենետիկից և հետաքրիր է, թե ինչու Վենետիկ ուղարկված նամակի բովանդակության մասին հստակ տեղեկատվություն չի տրվում: Ժամանակին, երբ շահարկվում էր այն հարցը, թե նախկին սահմանադրության գործողության ժամանակահատվածում նշանակված ՍԴ անդամներն ու ՍԴ նախագահը պետք է ավտոմատ դադարեցնեն իրենց գործունեությունը, Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ դիրքորոշում հայտնեց, որ նախկին ՍԴ անդամները միանգամայն օրինական ՍԴ դատավորներ են համարվում և լիազորված են շարունակել իրենց գործունեությունը որպես ՍԴ դատավորներ: Հետաքրիքր է` ինչ մոտեցում է ակնկալում իշխանությունը Վենետիկից և ինչ քայլի է դիմելու, եթե չստանա իր պատկերացրած ցանկալի պատասխանը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4920 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am