ՀՀԿ-ին այլևս գլամուր պետք չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. «2007-ին զուռնա-դհոլով «ծնված», աշխույժ երիտասարդներին կարմիր ժիլետներ հագցրած և քաղաքական կյանքում «նոր» մշակույթ, «նոր» խոսք ու «նոր» սարեր խոստացող «Միացյալ ազատական ազգային կուսակցությունն» էլ (ՄԻԱԿ) շատերի նման դարձավ անցումային քաղաքական ուժ: Ու թեև նախորդ երկու գումարման ԱԺ-ում այդ կուսակցությունը ՀՀԿ-ի ցուցակով ներկայացված պատգամավորներ ուներ, 6-րդ գումարումում խաղից դուրս կարգավիճակում է հայտնվել: Կուսակցության ծննդյան օրից էլ պարզ էր, որ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն համարվող ՄԻԱԿ-ի միակ երազանքը ոչ թե երիտասարդներին համախմբելն ու որևէ լուրջ գործով զբաղվելն է, այլ կուսակցությունը որպես հովանոց օգտագործելը, որպեսզի ընդամենը մի քանի հոգի ստրասբուրգներում ման գան ու վերևներում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրավունք և հնարավորություն ստանան: Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ գլամուրային այս կուսակցությունը այլևս ՀՀԿ-ին պետք չէ: Ավելին, բեռ է ՀՀԿ-ի համար, քանի որ կոճակ սեղմելուց բացի, այլ բանի պիտանի չէ: Ու քանի որ ՀՀԿ-ում ծվարածների մեջ կոճակ սեղմողի համար նախատեսված «թափուր» աթոռ չկա, ուստի որոշել են սրանից հետո այլևս գլամուրի վրա ավելորդ գումար չծախսել: ՀՀԿ-ի ցուցակով ՄԻԱԿ-ի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով քարոզարշավից առաջ ԱԺ ամբիոնից իր կոլեգաներին կոչ արեց մնալ բարեկրթության շրջանակներում, քարոզարշավի ժամանակ նոր ոճ կիրառել, ժողովրդին ներկայանալ նոր գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով, կոչ էր արել չզբաղվել պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակն անցել է: Դրա փոխարեն առաջարկել էր ներկայանալ սեփական ծրագրերով, վաստակել վստահություն և այդ ճանապարհով քվեի տեր դառնալ: Սակայն հետաքրքիր է, թե նշված հմտություններին տիրապետող ու կոլեգաներին ավելի ժամանակակից կեցվածքի դաս տվող նախկին պատգամավորուհուն և իր թիմին ինչու այդպես էլ չհաջողվեց իրենց պապային՝ ՀՀԿ-ին, պատշաճ ներկայանալ, ներկայացնել սեփական ծրագիրն ու վստահության քվեներ վաստակել: «Փաստը» նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանից փորձեց պարզել այս և այլ «ինչու»-ների պատասխանը, սակայն հարցը լսելուն պես Ն. Կարապետյանն ասաց, որ նոր է վերադարձել Ստրասբուրգից, հիվանդ է ու այս պահին չի կարող պատասխանել մեր հարցերին: Նախկին ՄԻԱԿ պատգամավորը նաև խոստացավ, որ առողջանալուն պես անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am