ԵՄ-ն արգելափակել է պրոցեսը

Լիահույս ենք, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն Եվրամիության բոլոր անդամները պատրաստ կլինեն վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասել է Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա հորդորել է Հայաստանին ավելի շատ օգտվել վիզաների դյուրացման համաձայնագրից, ինչպես նաև Erasmus+-ի ծրագրերից:

ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին հնարավոր էր համարել, որ վիզայի ազատականացումը լինի արդեն 2020 թվականից, հիշեցրել է օգտատերերից մեկը` հարցնելու` ինչո՞ւ դեռ նույնիսկ երկխոսություն չկա: Պատասխանելով այս հարցին` դեսպանը նախ նկատել է` վիզաների ազատականացման թեման ամենասիրելիներից է.- «Այո, իհարկե, միանշանակ կա հեռանկար վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու համար, համենայն դեպս այդպես է նաև ամրագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Սա նաև նպատակներից մեկն է, որը Արևելյան գործընկերության երկրներին ասել ենք 2017 թվականի նոյեմբերին»: Միաժամանակ դեսպանը տեղյակ էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սերտորեն երկկողմ մակարդակով աշխատում է անդամ պետությունների հետ` առկա մտահոգությունները վերացնելու համար ազգային մակարդակում, որոնք «երբեմն ներառում են այնպիսի իրավիճակներ, որոնք ապաստան ձգտող, ապաստանի դիմող քաղաքացիներին են վերաբերում, որոնք դեռ ընթացքի մեջ են»:

«Վիզաների ազատականացման երկխոսության համար որոշումը պետք է կայացվի ԵՄ անդամ 27 երկրների կողմից, և մի բան է, որ պետք է անպայման ընկալվի շատ լավ, բայց նաև ես կարծում եմ, որ անդամ երկրներին անհրաժեշտ է պատշաճ հավաստիացում նաև այն մասին, որ ՀՀ քաղաքացիների շրջանում լիարժեք ըմբռնում կա, թե ինչ է վիզաների ազատականացումը, որովհետև դա չի նշանակում հնարավորություն` գտնվել Եվրոպայում երկարաժամկետ հիմունքներով կամ ներգրավվել պրոֆեսիոնալ գործունեության մեջ, դա նշանակում է լինել, ճամփորդել շենգենյան գոտում 90 օրը չգերազանցող ժամանակահատվածում 6 ամսվա ընթացքում: ԵՄ-ն շարունակում է լինել Հայաստանի կողքին այս բարեփոխումների ճանապարհին, և մենք լիահույս ենք, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն ԵՄ բոլոր անդամները պատրաստ կլինեն երկխոսությունը մեկնարկել»:

Այսպես, ԵՄ որոշ երկրներ, ակնհայտորեն, այս պահին, չեն ցանկանում Հայաստանին վիզաների ազատականացման համար կանաչ ճանապարհ բացել՝ ունենալով մտավախություններ, որ դա կբերի մասսայական հոսքի Հայաստանից դեպի եվրոպական երկրներ:

Որքան Հայաստանի իշխանությունները ցանկանան արագացնել այդ պրոցեսը, որպեսզի այն տեղից չի շարժվի մոտ ապագայում, եվրոպական երկրներն, այսպես ասած, արգելակել են վիզաների ազատականացման հարցը:

Միևնույն ժամանակ Բրյուսելում Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը ընդգծել է, որ պետք է մտորել 2020թ. զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու մասին. «Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջև ներքին սահմանները բացելու հարցում: Այսօր մեր կողմից ներկայացվող փաթեթի հիմքում դրված է անվտանգության ապահովման գաղափարը: Մեր հանձնարարականների հիմքում հենց դա է` զբոսաշրջության ոլորտի աստիճանական և խիստ զգուշավոր վերագործարկումը, որ հիմնված կլինի նախևառաջ գիտական խորհուրդների վրա»,նշեց Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Եվրամիության ղեկավար մարմինների` զբոսաշրջության և տրանսպորտային ոլորտների վերագործարկման ջանքերը, փորձագետների համոզմամբ, ավելի քան օրինաչափ են: Զբոսաշրջությունը Եվրամիության տնտեսության մոտ 10 տոկոսն է կազմում, ուստի այդ ոլորտի աշխուժացումը կարող է որոշակիորեն մեղմել տնտեսական այն ճգնաժամը, որ ծագել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Եվրահանձնաժողովի պաշտոնյաները, սակայն, հատուկ ընդգծում են, որ ներեվրոպական տուրիզմի աշխուժացումը հարկավոր է համադրել անվտանգության բավական խիստ միջոցառումների կիրառման հետ: Եվրահանձնաժողովի կազմած փաստաթուղթը մասնավորաբար նախատեսում է, որ ուղևորներն ու ավիաընկերությունների աշխատակիցները պարտավոր են լինելու օդանավերում պաշտպանիչ դիմակներ կրել: Երկաթուղային տրանսպորտի վերագործարկման գլխավոր նախապայմանն էլ դառնալու է գնացքներում սոցիալական հեռավորության պահպանումը:

«Մարդիկ իհարկե պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդել եվրոպական երկրների տարածքում: Դա է պատճառը, որ մենք հստակ հանձնարարականներ ենք հրապարակում, թե ինչպես պետք է վերագործարկվի տրանսպորտը` առանց ուղևորների և այդ ոլորտի աշխատակիցների առողջությունը վտանգելու: Բացի այդ, զբոսաշրջիկները պետք է հստակ իմանան, որ այն հյուրանոցները, լողափերը, տեսարժան վայրերը, որ իրենք են այցելելու, վտանգ չեն ներկայացնում, և այնտեղ գործադրվելու են բոլոր ջանքերը կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար», - նկատել էր Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11200 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am