Քոչարյանի գործով պայթյուն է սպասվում

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Մնացականյանի ու նրա ռուս գործընկեր Լավրովի միջև։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ իրականում արտգործնախարարների զրույցը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով:
Ռուսական կողմն ուղիղ տեքստով նշել է, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները և պետության առաջին դեմքերի միջև շփումները չեն կարգավորվի, քանի դեռ հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման ճարտարապետներից հանդիսացող Ռ․ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Դա պաշտոնական Երևանի կողմից որպես թշնամական մեսիջ է ընկալվում Մոսկվայում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Չնայած ԱԳՆ-ից հերքել են այս լուրը, սակայն ըստ մեր տեղեկությունների, այն լիովին համապատասխանում է իրականությանը եւ այս մասին է վկայում նաեւ փաստը, որ հեռախոսազրույցը հաջորդեց «Մարտի 1»–ի գործով խափանման միջոցը չփոխելու դատական որոշմանը, որոշումից մեկ օր անց տեղի ունեցավ այդ հեռախոսազրույցը:

Թեեւ որոշ շրջանակներ փորձում են արտահոսքեր կազմակերպել, որ զրույցը ծավալվել է
ղազարաբղյան հարցի կարգավորման եւ մասնավորապես Լավրովի հայտնի հայտարարության շուրջ, բայց նկատենք, որ այդ հայտարարությունը եղել է մոտ մեկ ամիս առաջ եւ բացի դրանից, կողմերը այդ հայտարարությունից հետո հեռախոսազրույց ունեցել են:
Ռուսական կողմից շատ կոնկրետ հասկացրել են, որ եթե խափանման միջոցի հարցում վերանայում չլինի, այն պարագայում, երբ երկրորդ նախագահի առողջական վիճակը ներկայում խիստ մտահոգիչ է, չորս վիրահատություն է տարել վերջին ժամանակներում, ապա ապագայում պայթունավտանգ զարգացումներ են սպասվում:

Անի Սահակյան

դիտվել է 28384 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am