Հայտնի է «Ծառուկյան» դաշինքից չորս հոգու մանդատ չստանալու պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է, «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության մանդատ չստացած չորս թեկնածուները պատգամավոր դառնալու հնարավորությունից զրկվեցին ոչ թե ԿԸՀ անդամների քվեարկության, այլ սովորական ու պարզ հաշվարկի արդյունքում: Խնդիրն այն է, որ համապետական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված անձինք միաժամանակ առաջադրված են եղել նաև ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես հայտնի է, ընտրություններից հետո կուսակցությունների ու դաշինքների հասանելիք ձայների հաշվարկի ամենասկզբում հաշվում են, թե ընտրություններին մասնակցած կուսակցություններից ու դաշինքներից որն ինչքան ձայն է հավաքել: Արգելքները հաղթահարածների մասին տեղեկությունը ճշտելուց հետո հաշվարկվում է կուսակցության կամ դաշինքի հասանելիք ԱԺ մանդատների ընդհանուր թիվը: Հետո հաշվարկվում է ռեյտինգային ընտրակարգով և համապետական ցուցակներով հասանելիք տեղերի և անձանց թիվը: Այս հաշվարկներից հետո, երբ արդեն պարզ է դառնում, թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ովքեր են պատգամավորի մանդատ ստանալու իրավունք ստանում, ԿԸՀ–ն անցնում է համապետական ցուցակի զտմանը: Այս փուլում նրանք, ովքեր ռեյտինգայինով արդեն ստացել են մարդատի իրավունք, դուրս են գալիս ցուցակից: Եվ այդ սկզբունքով, համապետական ցուցակը «մաքրելուց» հետո միայն, հայտարարվում է ցուցակով ընտրվածների անունները: Այսինքն, ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ ստանալու իրավունքից ոչ թե Տ.Մուկուչյանի, այլ այն պատճառով զրկվեցին, քանի որ մի կողմից ռեյտինգային ընտրակարգով քիչ ձայներ էին հավաքել, իսկ մյուս կողմից էլ համապետական ցուցակում էլ անցողիկ տեղեր չէին զբաղեցնում: Փաստորեն, այդ էր պատճառը, որ Մանուկ Սուքիասյանը, Ալիկ Եղիկյանը, Մուշեղ Սաղաթելյանը և Հրանտ Դավթյանը թեև մանդատից չհրաժարվելու դիմումներ ներկայացրին ԿԸՀ, սակայն այդպես էլ մանդատ չստացան: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում Լուսանկարը՝ aravot.am-ի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am