Նիկոլ Փաշինյանը որոշել է վրեժ լուծել վարորդներից

 Երկու տարի առաջ` այս օրերին, Հայաստանում երանելի ժամանակներ էին. հեղափոխություն էր, Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փողոց դուրս եկած զանգվածները տարերքի մեջ էին: Այն օրերին Փաշինյանը հաճախ էր խոսում քաղաքացուն տուգանելու անթույլատրելիության մասին: «Քաղաքացին տուգանքի մատերիալ չի»,- ասում էր նա:

Ավելին, որպեսզի քաղաքացին չտուգանվի, Փաշինյանն անձմաբ փակում էր ճանապարհներին տեղադրված տեսախցիկները: Հայտնի կադրերը համացանցում կան, և այս մասին բոլորը շատ լավ հիշում են: Բայց այն, ինչ կատարվեց հեղափոխությունից երկու տարի անց, ինչպես դասականը կասեր, շատ հուզիչ է: Պարզվում է` փողոցներում տեղադրված տեսախցիկները, արագաչափերը, լուսացույցներն ու ոստիկանական մեքենայով շրջող ճանապարհային տեսուչները քիչ են` վարորդներին վերահսկելու և տուգանելու համար, հիմա էլ որոշել են ծածուկ ոստիկանական ՃՈ ծառայություն իրականացնել: Այս մասին ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն է տեղադրվել ու նաև տարածվել լրատվամիջոցներին: Պաշտոնական տեքստում նշվում է բառացիորեն հետևյալը. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ»։

Հաղորդագրության մեջ նշված Կառավարության «համապատասխան որոշումը» 2006 թվականի նոյեմբերի 23-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք ընդունված, իսկ նույն տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացված N 1769-Ն որոշումն է, որն այսօր էլ, առանց փոփոխությունների, գործում է և տեղադրված է arlis.am հարթակում։ Այդ տարիներին գոյություն ունեին և կիրառվում էին ճանապարհապարեկային ծառայության իրականացման տարբեր ձևեր և մեթոդներ։
Կառավարության նշված որոշման համաձայն՝ «Պարեկային ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով ճանապարհապարեկային ծառայության իրականացումը կարող է լինել բացահայտ, ծածուկ, խառը։ Ծածուկ և խառը ծառայություններն իրականացվում են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների նախազգուշացման և կանխման, ճանապարհային երթևեկության մասնակիցների` գունագրաֆիկ երանգավորում ունեցող, համապատասխան գրառումներով և տարբերիչ նշաններով պարեկային ավտոմոբիլների տեսադաշտից դուրս կատարվող իրավախախտումների հայտնաբերման նպատակով»:

Պետք է նկատել, երբ երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով սկսեցին կիրառել իրավախախտումներն արձանագրող տեսախցիկներ և արագաչափեր, «ծածուկ ծառայությունը» դարձավ պրակտիկապես ոչ կիրառելի: Ի դեպ, տեսախցիկներ և արագաչափեր դնելու հիմնական պատճառներից մեկը խորհրդային ռեժիմից ժառանգություն մնացած «գայիշնիկի» արատավոր ինստիտուտի վերացումն էր, երբ ծառերի, թփերի հետևում թաքնված տեսուչները կտրում էին վարորդի ճանապարհը և իրենց օրվա նալոգը պահանջում: Բոլոր վարորդները գիտեին, որ ղեկին նստելիս պետք է դրամապանակում փող պահել` հատուկ «գայիշնիկի» համար: Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո քայլ առ քայլ վերադառնում ենք դեպի Սովետմիություն` ծածուկ ոստիկանական ՃՈ ծառայություն ենք ներմուծում: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է վրեժ լուծել վարորդներից: Հակառակ պարագայում ինչն է խանգարում, որ ոստիկանությունը բացահայտ պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներով զվաղվի և ժամանակ առ ժամանակ փողոցներում հայտարարություններ անի կարգապահ վարելու վերաբերյալ:

Ոստիկանության մտքով չի անցել, որ ՃՈ տոսուչներին ծառերի տակ թաքցնելու և ծածուկ ծառայության սցենար մշակելու փոխարեն` կարելի է խախտումները նվազեցնելու վերաբերյալ հատուկ կոչերով հանդես գալ, քարոզչական և բացատրական աշխատանք կատարել: Վերջապես այս փառահեղ ծրագրի հեղինակները գլխի չեն ընկել, որ տեղեկատվական մեր դարաշրջանում ծածուկ ծառայություն իրականացնել հնարավոր չէ, քանի որ բոլոր ծածուկ ՃՈ տեսուչներին վարորդները շատ արագ կնկարեն և կհրապարակեն սոցցանցերում: Այն կարգը, որ ընդունվել է 2006 թվականին, չի կարող արդյունք տալ 2020-ին, որովհետև աշխարհն այս ընթացքում տեխնոլոգիական հեղափոխություն է ապրել:

 

 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 5348 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am