Նիկոլ Փաշինյանի ցանած սերմերը պտուղ են տվել. բանկերից հետո հերթը մյուս համակարգերինն է

Կենտրոնական բանկի դիմաց արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա անող քաղաքացիները մոտեցել են փողոցում ուղիղ շրջող Նիկոլ Փաշինյանին: Նա քաղաքացիների հետ զրուցել է միայն այն բանից հետո, երբ նրանք հիշեցրել են վարչապետին, որ նա էլ է երկու տարի առաջ իր ակցիաները 20 հոգով է սկսել:

Մինչ այդ Փաշինյանը չէր ուզում անգամ լսել, ասում էր, թե շտապում է:
Քաղաքացիները բողոքել են, թե արտակարգ դրության ռեժիմում բանկերը իրավունք ունե՞ն զանգել և պահանջել, որ մարդիկ վարկային մարումներ կատարեն: <<Զանգում են մարդուն, ասում են՝ գալիս ենք ավտոդ վերցնենք ձեռիցդ, իրավո՞ւնք ունեն»,- բողոքել են նրան:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը չի հավատում քաղաքացիների խոսքին:
«էս ընթացքում 500.000 մարդու վարկային արձակուրդ ա տրվել: Էսօր բոլոր մարդիկ էլ, ովքեր իրանց բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են վերաբերվում»,- նշել է նա և զայրացել մարդկանց այն բողոքից, թե մի քանի օր է, ինչ ԿԲ-ի դիմաց ցանկանում են հանդիպել բանկի ներկայացուցչի հետ, բայց ոչ ոք չի իջնում: «Ինչի՞ պիտի իջնեն: Ինչի՞ պիտի իջնեն»,- հակադարձել է նա և պահանջել, որ կոնկրետ դեպքեր ներկայացնեն` խոստանակով, որ դրանցով անձամբ է ուզում զբաղվել:
Բողոքավորները հիշեցրել են, որ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ խոստացել էր իջեցնել բանկերի տոկոսադրույքները, բայց իշխանության գալուց հետո ոչինչ չի արել: Փաշինյանն էլ արդարացել է, թե 2018 թվին 13 մլրդ դրամի բանկային տույժ-տուգանքներ են ներվել, շուրջ 125.000 մարդու վարկային պատմություն է մաքրվել: Բողոքավորների ակցիային անդրադարձել է նաև Հայաստանի բանկերի միությունը` հորդորելով քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված եւ ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։ 

Մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև Կենտրոնական բանկը` դարձյալ դատապարտելով կազմակերպված բողոքի ակցիաները: ԿԲ-ն դրանք որակել էր միտումնավոր, ուղղորդված գործողություններ: ԿԲ-ից հայտնել էին, որ իրենք պատրաստ են ընդունել քաղաքացիներին, սակայն իրենց առաջարկվող փողոցում հանդիպման ձևաչափին համաձայն չեն` ելենելով ԿԲ-ի գործունության առանձնահատկություններից: <<Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միեւնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ եւ կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել եւ մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, եւ շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի հայտարարության մեջ անշուշտ կա իրավացիություն, բանկային համակարգի դեմ հանրային արշավը հղի է կործանարար հետևանքով, քանի որ դրա արդյունքում կարող է փլուզվել ողջ ֆինանսական համակարգը: Բանկերի միության նախագահը հայտարարել, է, որ բանկային համակարգում չկան այնպիսի բարձր տոկոսներ, որքան ներկայացնում են բողոքավորները, բացի այդ շուկան մրցակցային է, հետևաբար քաղաքացին ունի հնարավորություն ընտրելու, թե որ բանկից և որ վարկից օգտվի: Ասել, թե Հայաստանում կան մատչելի վարկեր, կնշանակի խեղաթյուրել ճշմարտությունը, բայց միաժամանակ հնարավոր չէ նաև չհամաձայնել, որ բանկային շուկան մրցակցային է: Համենայն դեպս, տարեկան 100 տոկոս և ավելի բարձր վարկային տոկոսների փաստը, ինչպես բողոքավորներն են պնդում, տարակուսելի է: Վարկառուն, իհարկե շատ լուրջ գումարներ կվճարի, եթե տույժերի տակ հայտնվի, բայց սա դեռ վարկային տոկոս չէ:
Բողոքավորների այսօրվա պահանջները, թե բանկային համակարգը թալանում է մարդկանց, իրականում ունի քաղաքական լուրջ հիմքեր:

Հեղափոխության առաջին օրերին, նույն ինքը` Նիկոլ Փաշինյանն անձամբ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում կան բանկեր և վարկային կազմակերպություներ, որոնք քաղաքացուն գումար են տրամադրում տարեկան 100 -120 տոկոսով: Նա պնդում էր, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ տոկոսների տակից, որն անթույլատրելի թալան է, վաշխառուություն է` պետության հովանու ներքո: Այն ժամանակ ո'չ բանկերի միությունը, ո'չ էլ Կենտրոնական բանկը չփորձեցին պաշտպանել բանկային համակարգի ինստիտուցիոնալ շահերը, չնշեցին, որ շուկան մրցակցային է, և որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն որևէ մեկին զոռով վարկ չի տալիս: Չպաշտպանեցին, որովհետև քաղաքական վախեր ունեին: Հիմա ինչու են զարմանում, որ բողոքավորներն այսօր կրկնում են այն, ինչ ժամանակին ասում էր հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եկել է ցանած սերմերի պտուղները քաղելու ժամանակը:


Հայկ  Դավթյան

դիտվել է 10446 անգամ
Լրահոս
Գազանջատումներ են սպասվում Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը. Կոբախիձե Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է․ Ռուբիո Բացի թրքամետ քաղաքականություն վարելը, նաև վարքագծով են թրքաբարո, «ոհմակով» հարձակվում են. Ավագանու անդամը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին Բրյուսելն ու Անկարան ընդլայնում են ենթակառուցվածքային համագործակցությունը՝ Հարավային Կովկաս դուրս գալով. Մարտա Կոս Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am