Փողոցներում թրև եկող բեզդելնիկներ. Իգիթյանը` Փաշինյանի ու Փոստանջյանի մասին
Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ ներկայիս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավն այսօր՝ մայիսի 4-ին, անցկացվեց Երեւանի Ավան վարչական շրջանում: Ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը իր ելույթում անդրադարձավ քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանին եւ նրա հայտարարություներին։ «Տարոնի կողքին մենք հավատում ենք, որ նրա ծրագրերը ռեալ ծրագրեր են:Երբ Տարոն Մարգարյանը մի բեռի տակ է մտնում, էդ բեռը թեթևանում է, և մենք երջանկանում ենք: Դրա համար չեմ կարող դիմել, որ նրա օգտին քվեարկեք, ես չպետք է դիմեմ, այլ դուք ձեր բանականությամբ մտածեք, թե երեք թեկնածուներից որի կենսագրությունն է մեզ պատվաբեր, գործ անողի՞, թե՞ փողոցներում թրև եկող բեզդելնիկներին: Էն, որ ասում են մարտ ամսին, էն դաժան մարտին ո՞վ ա հիշում, Նիկոլ Փաշինյանին, որը ավտոբուսների ու տրոլեյբուսների գլխին վազվզում էր ու գոռում էր՝ վառեք, թափեք, ջարդեք, թալանեք։ Հիմա եկել ես Երեւանը փրկե՞ս, ումի՞ց փրկես»»,- ասաց նա:
