Պերմյակովն իր պատիժը Ռուսաստանում է կրելու. ՌԻԱ Նովոստի
ՌԻԱ Նովոստիիհաղորդմամբ՝ 7 մարդու սպանության համար Հայաստանում դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովն իր պատիժը Ռուսաստանում է կրելու: Այս մասին հայտնել է Հյուսիս- Կովկասյան շրջանային ռազմական դատարանի ներկայացուցիչը՝ նշելով. «Իհարկե նա պատիժը Ռուսաստանում կկրի»: Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` 2015 թվականի հունվարին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյան ընտանիքի տուն ու կյանքից զրկել յոթ մարդու, այդ թվում` երկու երեխաների: Դրանից հետո նա թողել է համազգեստը, հրացանն ու անհետացել: Ռուս սահմանապահները նրան հայտնաբերել են Թուրքիայի սահմանի մերձակայքում: 2015 թվականի օգոստոսի 12-ին ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման: Պերմյակովը կալանավորված է ռուսական ռազմաբազայում:
