Սիրուն չի. Տարոն Մարգարյանի մայրը՝ Փոստանջյանի թիմակիցներին
«Երկիր ծիրանի» կուսակցությունն այսօր` մայիսի 5-ին, քարոզարշավը շարունակել է Ավան վարչական համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը թիմին առաջնորդել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ և նշել, որքաղաքապետն ապրում է շքեղ տանը, սակայն մայրաքաղաքի փողոցներն անբարեկարգ են: Փոստանջյանին ու իր թիմակիցներին տան մոտ հանդիպել է Տարոն Մարգարյանի մայրը՝ տիկին Սուսաննան: «Բարեւ ձեզ, սիրելի երեւանցիներ, սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու»,- ասել է տիկին Սուսաննան: «Երկիր Ծիրանիի» անդամներն ասացին, որ ուղղակի ուզում են երեւանցիներն իմանան՝ ինչ տան մեջ է բնակվում քաղաքապետը: Տիկին Սուսաննան պատասխանեց, որ հաճելի չէ, այստեղ բազմանդամ ընտանիք է բնակվում: Նա ասաց. «Բայց մենք ձեր նկատմամբ այդպես չենք տրամադրված» ու մտավ տուն:
