Ադրբեջանի նոր տարածքային պահանջները՝ Երևանի, Գյումրիի, Սևանի, Սյունիքի նկատմամբ

Մայիսի 10-ին հայտարարվել է «Արևմտյան Ադրբեջանի (Իրևան) Հանրապետության վտարանդի կառավարության» ստեղծման մասին: Թուրքիայի Կայսերիի համալսարանի պրոֆեսոր, ««հայագետ Գաֆար Չախմաղլին ընտրվել է» «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության» նախաձեռնող խմբի նախագահ Բոաոյան համաժողովի կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած քննարկումներից հետո», հայտնում է armtimes.com-ը:

Ըստ կայքի՝ ադրբեջանական պարբերականների հետ զրույցում Չախմաղլին նշել է, որ «վտարանդի կառավարության» գաղափարն արդեն վաղուց կանգնած է «ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի օրակարգում», և որ «արևմտաադրբեջանական (իրևանական) ծագմամբ կարևոր մարդիկ գնացել են այդ վճռական քայլին»:

Նա նաև կիսվել է «Իրևանի Հանրապետության» հեռանկարային պլաններով՝ նշելով, որ սկզբում նախատեսվում է ստեղծել Ազգային խորհուրդ, ինչից հետո տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ և կձևավորվի կառավարություն: Թե ովքեր պետք է ընտրեն Ազգային խորհրդի պատգամավորներին, որն էլ իր հերթին պետք է ձևավորի կառավարություն, չի նշվում: Փոխարենը Չախմաղլին նշել է, որ «Իրևանի

Հանրապետության» նպատակը «պատմական հողերը վերադարձնելն է»: «Պատմական հողերը» ենթադրում են Երևանը, Սյունիքը, Սևանը, Գյումրին և Հայաստանի Հանրապետության այլ տարածքներ:

armtimes.com-ի փոխանցմամբ՝ նորաստեղծ «վտարանդի հանրապետության» իրական նպատակները չեն սահմանափակվում Հայաստանի տարածքներով: Արևմտյան Ադրբեջանը (Ազարբայեջան) նահանգ է Իրանի հյուսիս-արևելքում՝ Իրանական Ադրբեջանում:

Կա՞ որևէ մեկը, որը կասկածում է, որ Ադրբեջանում տեղի ունեցած այս «միջոցառումը» առնվազն համաձայնեցված է իշխանության հետ, եթե չասենք՝ կազմակերպված է իշխանության կողմից:

Իսկ Իլհամ Ալիևի դիրքորոշումը տարբերվո՞ւմ է նախաձեռնության հեղինակների արտահայտած մտքերից... Ամենևին:

Քա՞նի անգամ է Ալիևը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներով հանդես եկել, «ադրբեջանական տարածքների» մասին խոսել՝ Հայաստանի մայրաքաղաքի մասին՝ մինչև Հայաստանի այլ մարզեր «ադրբեջանական» անվանելով:

Հետևաբար, գործ ունենք ադրբեջանա-թուրքական հստակ քաղաքականության հետ, որը հետևողականորեն տարվում է ընդդեմ Հայաստանի ու Արցախի և դա թշնամական քաղաքականություն է:

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է բավական զգույշ լինեն և Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությանը հակազդեն՝ աշխատելով գործընկեր պետությունների հետ, ոչ թե Ալիևին «կառուցողական» գործիչ անվանեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10537 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am