Նիկոլ Փաշինյանի նոր բլեֆը. սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ելքեր է փնտրում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ առանց Սահմանադրության բովանդակային փոփոխությունների` հնարավոր չէ դատավորների համատարած վեթթինգ իրականացնել: 

Ըստ նրա` ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու: Ներկայում գործող մեխանիզմներից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգումն է: Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած կլինի 5 անդամից, որոնք կընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,- Ռուստամ Բադասյանին հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Բադասյանը, ի պատասխան, ներկայացրել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները` նշելով, որ առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները երկար տարիներ ներկայացնում են գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: «Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,- բացատրել է Բադասյանը:

Օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի բացասական կանոն է: Եվ եթե դատավորը դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չի ներկայացնում կամ էլ պարզվում է, որ հայտարարագրում տեղեկություն է թաքցրել, կարող է կարգապահական, անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել: Փաշինյանը հետաքրքրվել է, թե կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել, օրինակ, 2012թ.-ի համար, կամ էլ դատավորից բացատրության պահանջ ներկայացվել 2013-ին ձեռք բերած գույքի համար:
Նախարարը բացատրել է, որ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, եթե խստացում և իրավունքի սահմանափակում է ենթադրում: «Եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու, հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»,- Նիկոլ Փաշինյանին ասել է նախարար Բադասյանը:

Նա նաև Ալբանիայի փորձն է ներկայացրել, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: Այսինքն` Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակով: Ալբանիայում համատարած վեթթինգի համար նախապես նախատեսել են 5 տարի, սակայն հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել: Ընդ որում, վարչապետի և նախարարի այս հանդիպումն ամբողջությամբ ուղիղ եթեր է հեռարձակվել: Հիմնական եզրակացությունը այս հանդիպումից այն էր, որ կորոնավիրուսի հետևանքով չիրագործված սահմանադրական հնարաքվեն, եթե անգամ իրականացված լիներ, չէր լուծելու դատական համակարգում համատարած վեթթինգի հարցը: Չէր լուծվելու, որովհետև մայիսի 5-ին հանրաքվեի դրվելիք նախագծով ընդամենը փոխվում էր Սահմանադրական դատարանի ներկա կազմը. աշխատանքից ազատվում էին ՍԴ նախագահն ու ևս 6 դատավոր, որոնք ՍԴ անդամ էին դարձել նախորդ Սահմանադրության գործողության պայմաններում: Որևէ այլ փոփոխություն հանրաքվեի արդյունքում չէր լինելու, քանի դրանց իրագործման համար, ինչպես արդեն հայտարարել է վարչապետին կից սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովը, ավելի երկար ժամանակ է պետք, մոտ 2-3 տարի:

Առանց համընդհանուր վեթթինգի` սահմանադրական հանրաքվեն դառնում է աննպատակ մի գործ: Հանրաքվեից հետո հանրաքվեին այո քվերակած քաղաքացիները Նիկոլ Փաշինյանից պահանջելու են դատական համակարգի խոստացված վեթթինգի արդյունքը, որը փաստացի չի լինելու: Սա ակնհայտ էր ի սկզբանե, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հանրաքվեն արվում է դատական համակարգի արմատական բարեփոխման և վեթթինգի համար: Այս ամենի մասին բաց տեքստով խոսելը հերթական բլեֆն է Սահմանադրական դատարանի և դատական համակարգի դեմ: Նիկոլ Փաշինյանը թերևս ուզում է ետ կանգնել նախնական մտադրությունից և սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ելքեր է փնտրում: Իրականում, սակայն, վեթինգի իմիտացիան միայն այն բանի համար է, որ գործող իշխանությունը կարողանա ձևավորել ամբողջովին վերահսկելի դատական համակարգ:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 11309 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am