Նրանք կարող են մեղադրվել սուտ մատնության մեջ, խախտել են պայմանավորվածությունը. Իվետա Տոնոյան
«Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում եւ կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, ապա, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետեւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին։ Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները և այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել և, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին»,- «Ծառուկյան դաշինքի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն Aysor.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել «Ծառուկյան» դաշինքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:
