Այլասերում բոլոր ոլորտներում, իշխանությունը հասավ անչափահասներին

Ազգային Ժողովն վավերացրեց աղմկահարույց ԵԽ Լանզարոտեի կոնվենցիան կամ այլ կերպ ասած՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան,որը հիմք է տալու երեխաների սեռական շահագործումը կանխարգելու քողի տակ ուսումնական ծրագրերում ներդնել սեռական դաստիարակության վերաբերյալ առարկաներ՝ այդ թվում տարրական դասարաններում , որոնք կարող են հակառակ էֆեկտը գործել: Հիշենք «Իմ մարմինն անձնական է» երեխաների համար նախատեսված խայտառակ գիրքը, որն արժանացավ նաեւ սոցապնախարարի դրվատանքին: Կոնվենցիայի ընդունմամբ ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:Կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են նաև ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված արարքների քրեականացումը: Դրանք են՝ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխաների մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրություններին, երեխային սեռական բնույթի գործողություններին դրդելը, երեխայի սեռական այլասերումը և այլն։ Այդուհանդերձ, մասնագետների լայն շրջանակ խնդրահարույց դրույթներ են նաեւ մատնանշում։
Դիցուք հիմք է ստեղծվելու սորոսական քարոզիչների համար անարգել ԼԳԲՏ թեմաներով դասընթացներ անցկացնել դպրոցներում: Կոնվենցիայի ընդունումից հետո արդեն հեշտությամբ կընդունվեն համապատասխան որոշումները և օրենսդրական ակտերը:
Հաջորդ խնդիրը՝ կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը: ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը մի քանի օր առաջ իր ելույթում առանձնացրեց 6-րդ հոդվածը: «Օրինակ՝ 6-րդ հոդվածը։ Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխան տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանա սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ: Հետո խոսվում է քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Ի՞նչ ծրագիր»,- հարցում էր Պետրոսյանը:
Այս կոնվենցիայի վավերացման հարցն ԱԺ է բերվել կորոնավիրուսի տարածման ժամանակ, քննարկվել կիսադատարկ դահլիճում, առանց նախապես հանրային քննարկումներ կամ լսումներ կազմակերպելու: Հակառակ բողոքի եւ կոնվենցիան չվավերացնելու հորդորների, որոնք հնչացրեցին ինչպես խորհրդարանի բակում հավաքված մի խումբ քաղաքացիներ, անպես էլ իրավաբաններն ու Հայ առաքելական եկեղեցին, իշխանությունը այն վավերացնելուն զուգահեռ դիմեց մանիպուլացիայի: Ինչպես հայտն է ՀՀ-ն կոնվենցիան ստորագրել է 2010-ին, բայց մինչ օրս այն չէր ստորագրվել՝ ըստ ամենայնի ելնելով վերը նշված վտանգավոր հետեւանքներից: Բայց ներկայիս իշխանությունները որոշել են, որ հարցը կարելի է էժանագին շահարկումների ենթարկել՝ սլաքները կրկին ուղղելով նախկինների դեմ, թե կոնվենցիայի դեմ բողոքողները հենց նրանք են, այն խմբակը, որն իր ներսում վարչապետի խորհդրական մանկապիղծ ուներ՝ ի դեմս Սերոբ Տեր-Պետրոսյանի: Իհարկե, որեւէ մեկը չի ժխտում նշված անձնավորության այլասերվածության փաստը, բայց ընդամենը վերջերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանը և Հայկ Սարգսյանը, անձնական երաշխավորություն ներկայացրեցին հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր , մանկապիղծ Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար, այդ մասին գրեցին բոլոր լրատվամիջոցները:
Այնպես որ ուրիշի տանը քար նետելուց առաջ լավ կլինի նախ կարգի բերել սեփական ապակե տնակը:

Անի Սահակյան

դիտվել է 2253 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am