Կրքերը չեն հանդարտվում, նոր «բազառ-վակզալներ», սպառնալիքներ

Խորհրդարանի ծեծկռտուքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամոթալի ելույթն իշխող Իմ Քայլին ազդակ հանդիսացավ շարունակել առաջնորդի ստոր մանիպուլացիաները ու դեռ ավելին պետության թիվ մեկ օրենսդիր մարմինը վերածել է քուչի , բազառ-վակզալներ անել քաղաքական հակառակորդների հետ, բացահայտ սպառնալիքներ հնչեցնել հենց այդ ամբիոնից: Քանզի վարչապետը փաստացի արդարացրեց և լեգիտիմացրեց բռնությունը՝ հող նախապատրաստելով հետագայում դրա տարերային զարգացման համար։ Ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության պատասխանատվությունը բարդվեց բռնության զոհի վրա՝ իբր ընդդիմադիր Մարուքյանն է սադրել, այնինչ առաջին տպավորթյուններն ԱԺ նախագահի սենյակում համաձայն Մարուքյանի՝ ճիշտ հակառակն են եղել…

Փաստն այն է, որ վարչապետի ելույթից հետո խորհրադարնն այնքան է առիթավորվել պատգամավորներն այլեւս հաշիվ չեն իրենց խոսքին ու մտքին, եթե իհարկե ունեն վերջինը, հաշիվներ են մաքրում հենց ԱԺ ամբիոնից, աբառոտկա ֆռռում, ատվետ պահանջում, մի խոսքով՝ իրավիճակ, երբ այս պառլամենտը մանկապարտեզ, նույնիսկ խենթանոց անվանելն այլեւս մեծ շռայլություն է: Միայն նոր Հայաստանում կարելի էր պատկերացնել, որ ներողություն խնդրել կպահանջեր, որ չէ այն կողմը, որ բռնության է ենթարկվել, այն բռնություն գործադրողը, գլուխ ցխելու, վիզ կտրելու սպառնալիքներ հնչեցնողը: Իշխող ուժի բռնության սիմվոլ Սասուն Միքայելյանը համարում է, էդմոն Մարուքյանի կրտսեր եղբայրը՝ Էդգար Մարուքյանը. իրեն Ֆեյսբուքում հայհոյելու համար պետք է ներողություն խնդրի, քանզի կպել է իր սրբությանը՝ մորը եւ հայհոյել «Երիտասա՛րդ, քո մայրն իմ համար սուրբ ա, բայց քո ասածների համար եթե դու ներողություն չխնդրիր, իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք` ես ով եմ, իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվում քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հելնես, ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից, թե չէ լավ չի լինի»:էդգար Մարուքյանը դեռ երեկ իր էջից հեռացրել է գրառումը՝ նշելով, թե դեմ է Ֆեյսբուքում հայհոյանքեր գրելուն և ափսոսանք հայտնել, որ չի կարողացել տեղի ունեցածից հետո իրեն զսպել։
Բայց մյուս կողմից ներողության պահանջով է դիմում մի ուժի ներկայացուցիչ, որը տարբեր հարթակներում հեղափոխությունից հետո հայհոյում է ուրիշ կանանց եւ նրանց մայրերին: Իհարկե, հայհոյանքը որեւէ պարագայում արդարացում չունի, բայց ով ասաց որ Արփինե Հովհաննիսյանին կամ նրա մայրիկին, կամ Անի Սամսոնյանին կարելի է հայհոյել ու ներողություն չխնդրել, բայց երբ հեղափոխականների մայրերին է ուղղված, սարքում են դրոշակ ՝հընթացս բացահայտ սպառնում, թե <<լավ չի լինի>>, կամ ինչ-որ ակնարկներ անում, թե մի մոռացեք ես ինչ կառույց եմ ներկայացնում: Միգուցե Սասուն Միքայելյանն ակնարկում է, որ ԵԿՄ իր զորքին դուրս կբերի՞ Մարուքյանների ընտանիքի վրա…
Միքայելյանի մյուս պահանջը Էդմոն Մարուքյանից էր «էն, ինչ որ արվել է, կատարվել է էս դահլիճում, իրա մեղքով ա կատարվել, եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցություններն իրենց գործը շարունակեն: Եթե կաս տղա էտքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»: Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ոչ միայն երկրորդեց Միքայելյանին, այլ ցնցող բարտեր առաջարկեց , պատրաստ են վայր դնել մանդատը նաեւ «մեջքից խփող» պատգամավորները՝ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, դարձյալ պայմանով՝ որ մանդատը դնեն նաեւ Լուսավոր Հայաստանից Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Բա, եթե ձեր պատգամավորները մեղավոր չեն եւ ինչպես վարչապետն է ասում՝ տեղի է ունեցել լկտի սադրանք, ինչու եք նրանց զոհաբերում լկտի սադրիչներին: Այսպիսի ցինիզմ անգամ հին Հայաստանի խորհրդարանը չի տեսել, որ այն վերածվեր ոչ միայն հաշիվ մաքրելու արենայի, այլեւ առքուվաճառքի կենտրոնի:

Անի Սահակյան

դիտվել է 4355 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am