«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյոք ինքն առաջարկե՞լ է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակ հարթակ, եւ, արդյոք Փաշինյանն իրեն պատասխանե՞լ է՝ նման բան հնարավոր չի, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար։
Արդյոք պայմանավորվածությունը խախտվե՞լ է, հարցրեցին լրագորղները, ինչին ի պատասխան նա ասաց, որ չի խախտվել:
Հարցին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ի՞նչ հարցեր են տրվել իրեն, նախկին վարչապետն ասաց. «Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել է հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը փակ է եւ պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավելին չեմ կարող ասել»։
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը