Ռազմական օդանավեր Ռուսաստանից՝ Ադրբեջանին. Իշխանության խորիմաստ լռությունը

Տարիներ առաջ, երբ ստացվում էին ռուս-ադրեջանական ռազմական հերթական գործարքի մասին տեղեկություններ՝ ընդամենը մի քանի ժամում այդ տեղեկությունները հանրության սեփականությունն էին դառնում՝ ի շնորհիվ այն ժամանակվա ընդդիմության, որն այսօր իշխանության ղեկին է:

Ընդդիմությունը անմիջապես բացատրություն էր պահանջում գործող այն ժամանակվա իշխանությունից՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի պահանջում բացատրություն ռուսական կողմից: Ի վերջո, միլիարդանոց ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների հարցով քննադատությունն այնքան էր հնչում, որ իշխանությունն էլ՝ ի դեմս Սերժ Սարգսյանի մի քանի անգամ հարցազրույցներում, բարձր ամբիոններից դժգոհություն էր հայտնում առ այն, որ հայ զինվորի վրա կրակում են ռուսական զենքից:

Բոլորն էին գիտակցում, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը Հայաստանը չի կարող քանդել, բայց երկրի ներսում քննադատության ձայնը նույնպես կարևոր էր, որը հասնում էր Ռուսաստան:

Այլ է պատկերն արդեն այսօր...

Ուղիղ մեկ ամիս է անցել, երբ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Բաքուն մտադիր է Մոսկվայից ռազմական օդանավեր գնել: Բաքուն մտադիր է Ռուսաստանից Սու-35 և ՄիԳ-35 ռազմական ինքնաթիռներ գնել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդել էր, որ երկրի ռազմաօդային ուժերի փորձագետներն այդ նպատակով հանդիպել են ռուսական արտադրողների և «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչների հետ:

«Ռուսական կողմը ադրբեջանական պատվիրակությանը ներկայացրել է ինքնաթիռների ռազմական հնարավորությունները, տեխնիկական մանրամասները և պատրաստակամություն հայտնել ապահովել անհրաժեշտ քանակի մատակարարումը», - ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ՝ ապրիլի կեսերին արդեն մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, Ադրբեջանի զինված ուժերն արդեն իսկ պայմանագիր են ստորագրել, որպեսզի ձեռք բերեն երկու տիպի գերժամանակակից կործանիչներ:

Եվ լռություն՝ Հայաստանի իշխանությունների կողմից: Ռուս-ադրբեջանական գործարքները միայն նկատելի էին, երբ այսօրվա իշխանությունը ընդդիմություն է՞ր... Այլևս հարկ չկա՞ նկատել հերթական ռուս-ադրբեջանական գործարքը...

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով ձեռք է բերել Սու- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնցից 4-ն արդեն համալրել են երկրի ռազմաօդային ուժերը:

Անցյալ տարի դեկտեմբերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեցին Հայաստան բերված Սու- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին թռիչքին։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ինքնաթիռները տարվա գլխավոր ձեռքբերումն են. «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էինք հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»։

Թե քանի ինքնաթիռ էր ձեռք բերվել, հայտնի չէ: «Շիրակ» օդանավակայանում կայանվածները չորսն էին: Ինքնաթիռների առաջին թռիչքներն իրականացում էին ռուս օդաչուները: Փաշինյանը Պաշտպանության նախարարի հետ ծանոթացել էր դրանց հնարավորություններին:

Գյումրի այցելելուց առաջ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ձեռք է բերվել նաև հակաօդային պաշտպանության Օսա-ԱԿ համալիրների խոշոր խմբաքանակ, որն այլ զինտեխնիկայով մոդեռնազացվելու է և Հայաստանի օդային սահմանները դարձնում է անխոցելի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6448 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am