Օսկարակիր ռեժիսորի 5000 ԱՄՆ դոլարի մարտահրավերի կոչը՝ կինոստեղծողներին

Մայիսի 2-ին՝ UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն: «Իմ կարծիքով կինոն աղետն առերեսելու և խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը, պայքար է լույսի ու ստվերի միջև»,- ասում է հեղինակավոր ռեժիսորը սոցիալական լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում: Մարտահրավերով մեկնարկեց Creative Armenia մշակութային նոր կազմակերպությունը։ Միջոցառումը համատեղորեն հյուրընկալվում էր ԹերիՇվարցի (UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի դեկան) և դոկտոր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, «Creative Armenia»- ի խորհրդատվական հարթակի անդամ) կողմից։ «Նման օրինակ նախաձեռնություն ունենալը, որը հառնում է մեր պատմության մութ գլուխներից՝ շարժվելով դեպի լույսը, աննախադեպ է»,-ասաց Էրիկ Էսրաիլյանը։ «Ջերմացնում է այն փաստը, որ այդ ամբողջը միավորվում է UCLA-ի հարկի տակ»։ «Անհամբերությամբ սպասելու ենք Creative Armenia-ի գործունեությանը, քանզի կազմակերպությունն առաջատար մշակութային դեր է խաղում մարդու իրավունքների, ժամանցի և ստեղծարար տեխնոլոգիաների խաչմերուկում»,- հավելեց դեկան Շվարցը։ Միջոցառմանը ներկա էին նաև Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի անդամներ Սերժ Թանկյանը (Գրեմիի մրցանակակիր երաժիշտ) և Կառլա Կարապետյանը (սոցիալական ազդեցության կինոռեժիսոր), ինչպես նաև Մարդու իրավունքների՝ «Խոստումը» ինստիտուտի, USC համալսարանի «Շոահ» հիմնադրամի, Jewish World Watch-ի,Մարդու իրավունքների՝ Մգրուբլյան կենտրոնի, Հայկական բար ասոցիացիայի, Ավրորա մրցանակաբաշխության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, UCLA համալսարանի՝ Սոցիալական ազդեցության «Սքոլ» կենտրոնի ղեկավարությունները և UCLA համալսարանի՝ Ժամանակակից հայոց պատմության դեկան՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։ «Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք»,-ասաց Կարին Հովհաննիսյանը՝ Creative Armenia-ի հիմնադիրը։ «Ու մենք հպարտ ենք՝ միասին կերտելու մի դինամիկ մշակութային ենթակառույց, որը կբացահայտի տաղանդավոր արվեստագետների ու հնարավորություններ կստեղծի ազդեցիկ պատմություններ ստեղծելու համար այս թվային դարաշրջանում»։ «Գյուլբենկյան» հիմնադրամի, The Promise-ի և անհայտ մի բարերարի հետ համագործակցության արդյունքում մեկնարկած Creative Armenia-ն արտացոլում է hայ համայնքի՝ մարդու իրավունքների և ժամանցի բնագավառում աճող հետաքրքրությունը: «Խոստումը» ֆիլմը, որը վերջին շաբաթներին Հայոց ցեղասպանության մասին պատմությունը վերհանեց մեծ էկրաններին, իսկական փոթորիկ առաջացրեց կադրից դուրս գտնվող՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մշակութային գործիչների շրջանում՝ ներառյալ UCLA համալսարանում 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով «Խոստումը»՝ մարդու իրավունքների ինստիտուտի հիմնումը: Ֆիլմի ողջ շահույթը կփոխանցվի բարեգործությանը: Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված Լոս Անջելեսում և Երևանում: Կազմակերպության առցանց տիրույթը հանդիսանում է գործունեության վայր՝ իր մասնակիցներով, վիդեոարտադրանքով, ամսագրով և ապագա մարտահրավերներով՝ երաժշտության, գրականության, նոր մեդիայի և սոցիալական ազդեցության արվեստների բնագավառներում։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am