«Սա ինձ հիշեցնում է ճապոնական պոռնո ֆիլմեր». հեռուստատեսությունը «ծածկել» է Անգելա Մերկելի մազերը (լուսանկար)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մրկելը Սաուդյան Արաբիայում գլխաշոր չի կրել՝ թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ էլ Սաուդի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Independent-ին։
Սաուդյան Արաբիայում կանանց համար գործում է հատուկ դրես կոդ, սակայն Մերկելը հրաժարվել է հետեւել օրենքներին։
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունն էլ հեռարձակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը երկիր՝ խմբագրելով եթերն ու «ծածկելով» Մերկելի մազերը:
«Պետական սաուդյան հեռուստատեսությունը ծածկել է տիկին Մերկելի մազերը: Սա ինձ հիշեցնում է ճապոնական պոռնո ֆիլմեր», - գրել է լրագրող Կևորկ Ալմասիանը Twitter-ում:
նշենք, որ նախկինում խիստ «դրես կոդը» խախտել են նաև Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման:
