Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաուլ Սերվանտես Անդրադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին առայժմ չի հաջողվել հայտնաբերել «Կարճլիկ» մականունով նարկոբարոնի (Խոակին Գուսման Լոերա) փողերը, որին արտահանձնել են Միացյալ Նահանգներ, հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Գուսմանը ձերբակալվել է դեռևս անցած տարի իր հարազատ Սինաոլա նահանգում: Նշվում է, որ նրա ձերբակալության ժամանակ հինգ մարդ սպանվել է, մեկ ծովային հետևակային վիրավորվել է։ Ռազմածովային ուժերը առանձնատունը գրոհել են վաղ առավոտյան, սակայն հանդիպել էին թմրավաճառների դիմադրությանը։ Տանը հայտնաբերվել է երկու զրահապատ մեքենա, մեծ քանակությամբ հրազեն:
Ամենահամեստ հաշվարկներով նարկոբարոնն ունի 1 միլիարդ դոլար, սակայն այդ փողերի հետքը դեռևս չի հայտնաբերվել: «Կարճլիկ»-ը ձերբակալվել էր Մեքսիկայում բանտից երկու անգամ փախուստի դիմելուց հետո, իսկ 2017թ. սկզբին արտահանձնվել է ԱՄՆ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից