Գազի ոլորտը վերահսկողության տակ է
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով գազալցակայանների մասին, նշեց, որ դրանց մի մասը թերանում են: «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով»,- հայտարարեց վարչապետը: Այնուհետև նա հանձնարարականներ տվեց՝ բարելավելու համար ոլորտը. «Հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկ ամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ»:
