Ինչո՞վ կավարտվի Ավշարի Արայիկի ընտանիքին պատկանող ընկերության ու ՊԵԿ-ի կռիվը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության և պետական եկամուտների կոմիտեի ջրերը նույն առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ պատգամավորի եղբորորդուն պատկանող ընկերությունը դատի է տվել ՊԵԿ-ի Արտաշատի մարզային բաժնին: Տեղեկացանք, որ «Ավշար Պրոդ» ՍՊԸն 2016 թվականի հոկտեմբերի 21-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մարզային բաժինն անվավեր ճանաչի ՊԵԿ-ի Արարատի մարզային բաժնի կողմից կայացրած որոշումը: Պարզվում է, որ 2016 թվականին ՊԵԿ վերոնշյալ ստորաբաժանումը ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում է իրականացրել, ինչի արդյունքում համապատասխան ակտ է կայացրել: Սակայն «Ավշար Պրոդ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբոր որդին` Արմեն Գրիգորյանը, ՊԵԿ-ի կայացրած ակտը համարել է անհիմն եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ անվավեր ճանաչվի ՊԵԿ-ի կողմից ներկայացված որոշումը: Նշենք, որ դատարանում երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումներն են հայտնել, սակայն դատարանը գտել է, որ ստուգում իրականացնող ՊԵԿ տեսուչները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ըստ էության ապօրինի ստուգում իրականացրել: Եվ ահա ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը բավարարել է պատգամավորի եղբոր որդու հայցը եւ կայացրած ակտը համարել են անվավեր: Սակայն այսքանով չի ավարտվել պատգամավորի ազգականներին պատկանող ընկերության եւ ՊԵԿ-ի կռիվը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017-ի հունվարի 31-ին ՊԵԿ-ն է դիմել ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով կայացրած վճիռը: Թե ինչով կավարտվի Ավշարի Արայիկի ազգականներին պատկանող ընկերության և ՊԵԿ-ի կռիվը, ժամանակը ցույց կտա: Բայց դատելով Արայիկի ունեցած քաղաքական «տանիք հարստությունից»՝ թերեւս ՊԵԿ-ն այս անգամ պարտվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am