Ուստա Համոն փողը չէր տվել.Արամ Սարգսյանը՝ինքնաբացարկների մասին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայելի ակումբում խոսեց «Ծառուկյան» դաշինքի ներսում ընթացող գործընթացներից,երեկվա դեպքերից՝մասնավորապես ինքնաբացարկ հայտնած անձանց հայտարարություններից, թե իրենք դիմում չեն գրել. «Ինչպիսին ընտրություններն էին, այնպես էլ արդյունքներն են: Բազար, շուկայական հարաբերություններ են: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ ուստա Համոն փողը չէր տվել, հիմա այս դեպքում չգիտեմ՝ ով փողը չէր տվել, բայց համակարգն է այսպիսին, դրա համար էլ այս իրավիճակն այդպիսին է»: «Մարդիկ եկել են խորհրդարան ոչ թե գաղափարի, ծրագրի, լուրջ գործ անելու համար, այլ՝ տանիքի: Այդ Սահմանադրությունը պետք է փոխել, որովհետև այն ժողովրդի քվեն չի ստացել: Եթե այսպես շարունակվի, ներքին բախումներն ավելի են շատանալու: Մարդիկ նյութական բարիքներն են կիսում, նրանք չեն եկել՝ աշխատելու համար, եկել են օգուտ ստանալու: Ես կարծում եմ, որ Ծառուկյանը փորձել է իբր ավելի «արժանավորներին» անցկացնել, մյուսներն էլ արդեն պետք չէին ինչ-ինչ պատճառներով: Ես չգիտեմ, տեղյակ չեմ ներքին խոհանոցից»,-ասաց նա: «ՀՀՇ վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանի պարագայում միգուցե այս սկզբունքն է գործել: Եթե դու քո ընկերոջը դավաճանեցիր, ինձ էլ կդավաճանես»: Հարցին, թե արդյոք սա իշխանության կողմից կազմակեպված է Գագիկ Ծառուկյանի դեմ, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանության ձեռքի գործն է, դա միստիկա է ավելի շատ: Իրենց ներսում է եղել, մարդիկ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կողմից ինքնաբացարկի դիմում է գրվել:
