Ռուսաստանը զսպվածության կոչ է անում
Մոսկվան Իսրայելի եւ Պաղեստինի իշխանություններին զսպվածության կոչ է արել: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության բաժնի մեկնաբանությունում նշվում է, որ անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի պահպանվեն պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման հեռանկարները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ռուսական ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերություններում բռնության շարունակական աճի կապակցությամբ: Գերատեսչությունը հիշեցրել է, որ փետրվարի 13-14-ին Հորդանան գետի Արեւմտյան ափին Արեւելյան Երուսաղեմում, Խեւրոնում, Բեթղեհեմում եւ Ջենինում իսրայելցի զինվորականների վրա հարձակման փորձերի ժամանակ 6 պաղեստինցի է գնդակահարվել, այդ թվում՝ 4 դեռահաս: «Կարեւոր ենք համարում առճակատման սցենարով իրադարձությունների հետագա զարգացման դադարեցումը՝ պաղեստինյան խնդրի լուծման հեռանկարը պահպանելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
