Կոալիցիան վա՞ղը
Կոալիցիայի շուրջ իշխանությունները և ՀՅԴ-ն, կարծես թե, վերջնական համաձայնության են եկել, խոսակցություններ կան, որ վաղը կստորագրվի փաստաթուղթ, որը կկոչվի համաձայնության: ՀՅԴ-ն վերջապես կստանա իրեն հասանելիք պաշտոնները։Նախարարական պորտֆելների շուրջ ամեն ինչ անփոփոխ է՝ ՀՅԴ-ն ստանում է գիտության և կրթության, տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարությունները։ Նախարարի թեկնածուների հարցով ևս փոփոխություններ չկան. Կառավարության նոր անդամներ կլինեն Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Արծվիկ Մինասյանը։
