ԿԸՀ-ն «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկները չեղյալ համարելու 12 դիմումից բավարարեց 8-ը
ԿԸՀ֊ն մանդատներ տվեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, ում անունից ավելի վաղ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացվել, բացառությամբ 4-5 հոգու։ Այսինքն՝ 12 դիմում ներկայացրածներից միայն 8 հոգի մանդատ կստանա։ ԿԸՀ-ն բավարարեց Արարատ Զուրաբյանի, Սերգեյ Բագրատյանի, Արթուր Մանուկյանի, Նապոլեոն Ազիզյանի, Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի, Վահան Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ինքնաբացարկները չեղյալ համարելու դիմումները: Ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարելու հայտ էին ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Նապոլեոն Ազիզյանը, Ալիկ Եղիկյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը:
