Հրանտ Դավթյանը ինքն է դիմումը գրել.հիմա փոշմանել է
«Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը, ում անունը ևս առկա էր ինքնաբացարկ հայտնածների թվում, այն ետ վերցնելու դիմում է ներկայացրել: Նա նշեց, որ տեղյակ չէ ինքնաբացարկի մասին. ինքը նման բան չի արել:
Նույն դաշինքից պատգամավորի թեկնածու Հրանտ Դավթյանը չի հերքում՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում ինքնակամ է ԿԸՀ ներկայացրել, մինչդեռ մտափոխվել է և պահանջում է ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարել:
Արդյոք դաշինքն է նրան ստիպել ինքնաբացարկ ներկայացնել, Դավթյանն ասաց,որ այմանավորվածություն չի եղել ինքնաբացարկ ներկայացնելու. «Ես եմ տենց որոշել»:
