Ովքեր են հրաժարվել մանդատից
ԿԸՀ անդամները ընդմիջումից և ներկայացրին մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրածների նոր ցանկը: Այս ընթացքում դիմումից հրաժարվողների խմբին ավելացավ նաև ԲՀԿ-ական պատգամավորներից Հարություն Ղարագյոզյանը: Այսպիսով, Ծառուկյան դաշինքից 12 պատգամավոր պահանջում են իրենց մանդատը՝ ասելով, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել:Տիգրան Մուկուչյանն ասաց, որ բոլոր 12 դիմումից միայն մեկը՝ Նապոլեոն Ազիզյանի դիմումն է նոտարական վավերացմամբ: Ծառուկյան Դաշինքից ինքնաբացարկ են հայտնել հետեւյալ անձինք՝ Ադամյան Սամվել Ֆրունզի, Պողոսյան Վազգեն Վոլոդյայի, Խաչատրյան Լյովա Յուզիկի, Ավետիսյան Արմեն Նիկոլայի, Մամոյան Արթուր Շամիրի, Աբովյան Արման Վլադիմիրի, Հովսեփյան Մարգարիտա Էդիկի, Առաքելյան Նարինե Վալոդյայի ,Կեսոյան Արայիկ Ռազմիկի, Առաքելյան Կարեն Մնացականի, Ալեքսանյան Սամվել Ժորայի: Մանդատից հրաժարվելու դիմումից ետ կանգնած 12 թեկնածուներ կստանան մանդատ, նրանք են՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Ալիկ Եղիկյանը:
