Պուտին-Էրդողան հանդիպումը մեկնարկել է
РИА Новости-ն փոխանցում է,որ ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը և Պուտինը շնորհակալություն է հայտնել Սոչի գալու համար։ «Շատ լավ է, որ մենք աշխատանքային ռեժիմով հանդիպելու, երկկողմանի փոխգործակցության գլխավոր հարցերի մասին խոսելու հնարավորություն ունենք:Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները հատուկ կարգավիճակ են ձեռք բերում և ամբողջությամբ վերականգնվում», - ընդգծել է նա։ Իր հերթին Թուրքիայի նախագահը նշել է, որ Մոսկվայի ու Անկարայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքի վրա։ «Մեր ուսերին շատ ծանր աշխատանք է ընկած, շատ մեծ պատասխանատվություն։ Եվ ես վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք անում ենք միասին, կփոխեն տարածաշրջանի պատմությունը», - ասել է Էրդողանը։
