Սոֆի Լորենի մասնակցությամբ ֆիլմում նկարահանված Ferrari-ն աճուրդի է հանվել
Amelia Island աճուրդի տունը վաճառքի է հանել 1961 թվի արտադրության Ferrari 250 GT SWB California Spider ռոդսթերներից մեկը, որոնք թողարկվել էին ընդամենը 37 օրինակով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` վաճառքի է հանվել Սոֆի Լորենի և Մարչելո Մաստրոյանիի մասնակցությամբ «Երեկ, այսօր, վաղը» իտալական ֆիլմում (1963) նկարահանված մեքենան, որը գնահատվել է 15 մլն դոլար: Ակնկալվում է, որ մեքենայի վերջնական արժեքը կկազմի 17 մլն դոլար` այն դարձնելով պատմության մեջ ամենաթանկարժեք մեքենաներից մեկը:
Մեքենան համալրված է 3 լիտր ծավալով V12 շարժիչով, որը 240 ձիաուժ հզորություն է զարգացնում` աշխատելով 4 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ միասին:
Amelia Island-ի աճուրդը կանցկացվի մարտի 11-ին Ֆլորիդայում:
