«Մարդ սպանողը երբեք չի կարող ներվել». Վազգեն Մանուկյանը՝ «Սասնա ծռերի» համաներման մասին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում հայտարարելու հարցը կարող է քննարկվել միայն նախաքննության եւ դատավարության ավարտից հետո, այն էլ այն անձանց վերաբերյալ, որոնք սպանությունների հետ առնչություն չեն ունեցել: Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում՝ խոսելով համաներման վերաբերյալ ՀԽ-ի առաջարկության մասին, որը ներկայացվել է նախագահական ամիսներ առաջ: – Պարոն Մանուկյան, Հանրային խորհուրդը ամիսներ առաջ դիմեց նախագահականին համաներում հայտարարելու առաջարկությամբ: Դրանից հետո նախագահական նման բովանադակությամբ առաջարկություն ներկայացվե՞լ է, ՀԽ-ում կրկին քննարկվե՞լ է այդ հարցը: – Դրանից հետո բազմաթիվ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդում, չեմ կարող այդ պահին հեռախոսով բոլորը թվարկել: – Նկատի ունեմ համաներման հետ կապված հարց: – Համաներման հետ կապված քննարկում չի եղել: – Ձեր առաջարկությունների հետ կապված ընթացակարգ սահմանվա՞ծ է: Օրինակ՝ ձեր առաջարկությունը կբավարարվի, թե՞ ոչ: Կպատասխանե՞ն խորհրդին պաշտոնապես, թե՞ ոչ: – Այնպես չի, որ պաշտոնական պատասխան է լինում: Երբեմն հանդիպման ժամանակ բանավոր է խոսվում այդ հարցերի մասին: Այնպես որ պարտավոր չեն գրավոր պատասխանել: Դուք ձեր վերջին միտքն ասեք, ես հասկանամ, թե դուք ուր եք տանում: – Ձեր առաջարկությունից անցել են ամիսներ: Ձգձգումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված: – Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անում, մեր քննարկումների արդյունքի մասին տեղեկացնում ենք համապատասխան մարմիններ, բայց քննարկումները ոչ մի պարտադիր ուժ չունեն, կարող են արձագանքել, կարող են՝ չէ: Բազմաթիվ առաջարկություններ են լինում, հարցեր ե՛ւ կրթության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ այլ: Որոշ առաջարկություններ քննարկում ենք միասին, որոշ առաջարկություններ ուղղակի մնում են որպես առաջարկություն, ոչ մի նոնսենս չկա: Մենք մի անգամ մեր կարծիքն արտահայտել ենք, որից հետո որեւիցե բանի մասին խոսակցություն չի եղել: – Այս պահի դրությամբ ձեր կարծիքը չի փոխվել, չէ՞: – Ոչ, ես կարծում եմ, որ եթե արդեն սկսվեց, մտավ այդ ընթացքի մեջ, դատավարությունը վերջացնելուց հետո նոր կարելի է անդրադառնալ դրան, եթե խոսքը հենց կոնկրետ «Սասնա ծռերի» մասին է: Այստեղ մեղքի բաժինների հարց կա: Մի մարդ, որը մարդ է սպանել, ինքը երբեք չի կարող ներվել, այդտեղ ի՞նչ ներման մասին է… դրա համար, մինչեւ քննությունը չվերջանա, դատավարությունը չլինի, անիմաստ կլինի դրա մասին խոսելը: Մեր ասածն ի սկզբանե այն էր, որ նրանք, որոնք որ քիչ չափով են առնչված այս գործի հետ, խաբված են եղել, կամ իրենց մեղքը մեծ չի, ոչ թե այն մարդկանց վերաբերյալ, որոնք մարդ են սպանել: – Ըստ հանցանքի ծանրությա՞ն: – Այո: Հիշեցնենք, որ մամուլում նախորդ տարվա սեպտեմբերից գրվում էր, որ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ համաներում է հայտարարվելու ՔՀԿ-ներում գտնվող անձանց որոշ շերտերի նկատմամբ, սակայն մինչեւ տարեվերջ այդ լուրերն իրականություն չդարձան: Որոշ հրապարակումների համաձայն՝ համաներումը կարող էր լինել խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն դա էլ տեղի չունեցավ: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am