“Ծառուկյան” դաշինքից ովքեր իրենց մանդատից հրաժարվեցին
2017թ. մայիսի 3-ին` ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կքննի ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումները և կկազմի արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին: Ինչպես ներկայացրել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ “Ծառուկյան” դաշինքից մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել հետևյալ անձիք. Զուրաբյան Արարատ Անուշավանի Մանուկյան Արթուր Աբրահամի Ադամյան Սամվել Ֆրունզի Բագրատյան Սերգեյ Պապաշի Պողոսյան Վազգեն Վոլոդյայի Ազիզյան Նապոլեոն Սուրենի Դավթյան Հրանտ Դավթի Կարապետյան Վահան Գուրգենի Ղարագյոզյան Հարություն Արփիարի Սուքիասյան Մանուկ Հենրիկի Խաչատրյան Լյովա Յուզիկի Մանուկյան Խաչիկ Վաղինակի Ավետիսյան Արմեն Նիկոլայի Սաղաթելյան Մուշեղ Ագունի Մամոյան Արթուր Շամիրի Եղիկյան Ալիկ Պետրոսի Աբովյան Արման Վլադիմիրի Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի Հովսեփյան Մարգարիտա Էդիկի Առաքելյան Նարինե Վալոդյայի Կեսոյան Արայիկ Ռազմիկի Առաքելյան Կարեն Մնացականի Ալեքսանյան Սամվել Ժորայի Նշենք, որ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում, թեեւ զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ 6-րդ համարը: Արարատ Զուրաբյանը դուրս է մնացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակից։ Որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նա շատ քիչ ձայն է հավաքել՝ 1870 քվե: Նա առաջադվել էր Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից Նապոլեոն Ազիզյանն էլ բազմիցս նշել է, որ ինքը ևս ընդգրկվելու է նոր ձևավորված խորհրդարանի կազմում, սակայն երկար քննարկումներից հետո, նա դուրս է մնացել և փաստացի ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում: Նշենք, որ նա առաջադրվել էր թիվ 4 ընտրատարածքում:
