Ինչ-որ բան փոխվե՞լ է

Կառավարության ապրիլի 20-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բավականին ուշագրավ  հանձնարարական տվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն: Բանավոր հանձնարականում սակայն վարչապետը 10-օրյա  ժամկետ տվեց Վլադիմիր Գասպարյանին՝ իրավիճակի բարելավման համար. «Պարո՛ն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սակայն  արձագանքեց, թե չեն կարող այդ հանձնարարականը կատարել.  «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասել էր նա: Կառավարության նիստից  բառացիորեն մի քանի ժամ հետո  ոստիկանությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ,  որտեղ նշվում էր, որ ոստիկանությունը հետամուտ է լինելու Հայաստանում շրջակա միջավայրն աղտոտելու, աղբը չնախատեսված տեղերում լցնելու երեւույթի կանխմանը, հարկ եղած դեպքում կիրառելով  օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին նաև միանալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարծ  «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը: Կարեն Կարապետյանի կողմից ոստիկանապետին տրված 10-օրյա ժամկետն արդեն ավարտված է և պետք է ենթադրել, որ կառավարությունն ու ոստիկանությունը պետք է հանրությանը իրազեկեն, թե ինչ է կատարվել այդ ուղղությամբ և վարչապետի հայտարարած « ուրիշ ռեժիմն» արդեն կա՞, թե ոչ: Համենայն դեպս այդ ուրիշ ռեժիմը եթե անգամ կա էլ, անզեն աչքի համար տեսանելի չէ: Աղբահանության վերահսկողությունը երբևէ չի եղել և այսօր էլ չի համարվում ոստիկանության ուղղակի գործառույթը: Սա տեղական ինքնակառավարման մարմինների և համայանքների հսկողության տիրույթում գտնվող գործառույթ է, նրանք  պարտավոր են հետևել աղբահանությանը, կատարել սանմաքրում, հատկացնել աղբավայրերի  համար հատուկ նախատեսված տարածքներ, իսկ չնախատեսված վայրում աղբ թափելու համար վարչատուգանային հանձնաժողովների որոշմամբ  անգամ տուգանքներ կիրառել: Իբրև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը թեևս շատ լավ տեղյակ է  այս բոլորի մասին և ավելի լավ, քան որևէ մեկը պատկերացնում է  գործընթացին առնչվող խնդիրների  նրբությունները: Ոստիկանությունն, իհարկե, ցանկության դեպքում, կարող է խիստ վերահսկողություն սահմանել  և թույլ չտալ, որ չնախատեսված վայրերում աղբավայրեր ստեղծվեն:  Բայց նա չի ուզում այդ գործով զբաղվել՝ այդպես եղել է միշտ:  Կարեն Կարապետյանը հանրային հնչողություն տալով այս հարցին՝ փաստացի գծում է իր նոր դիրքի սահմանը: Վարչապետի  պաշտոնը խորհրդարանական հանրապետության թիվ մեկ պորտֆելն է, որը ենթադրում է կառավարման բուրգի նոր կոնֆիգուրացիա: Կարեն Կարապետյանի դիտանկյունից՝  բուրգի կատարին պետք է  լինի ինքը, որպես վարչապետ: Իսկ այդ դեպքում բոլոր հանձնարականները ենթադրում են ուղղակի կատարում: Վլադիմիր Գասպարյանի ընտրությունն այս իմաստով պատահական չէ՝ հաշվի առնելով, որ  նրա նշաձողը մշտապես եղել է  նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարականների շրջանակը: Փոխվե՞լ է արդյոք որևէ բան.  եթե այո, ապա մենք գործ ունենք դրայվի հաջորդ փուլի, իսկ եթե ոչ՝  հակառակ էֆեկտի հետ: Հայկ Դավթյան

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am