Փաստաբան Տիգրան Աթանեսյանը այլևս չի ներկայացնի Վլադիմիր Գասպարյանի շահերը
Հայտնի փաստաբան, օրեր առաջ փաստաբանների կողմից հարձակման ենթարկած Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել․ «Վերջին օրերին իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետեւանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, որի շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում: Փաստաբանների պալատում առկա բացասական երեւույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ. Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ եւ պարոն Վ. Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»:
